Հարցազրույցներ 11:28 30/01/2014

Սպանության համար մեղադրվողը արդարացվել է, MMM ֆինանսական բուրգի գործը՝ կարճվել. Հարցազրույց

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Փաստաբանների պալատի անդամ Գեղամ Հակոբյանը, այն եզակի փաստաբաններից է, որը տարին սկսել է արդարացումներով: Մասնավորապես, հատկանշական էր նրա՝ դիտավորյալ սպանություն կատարելու համար մեղադրվող պաշտպանյալի արդարացումը. Մկրտիչ Սարգսյանը շուրջ 11 ամիս մնացել էր անազատության մեջ: Հիշեցնենք՝ Գեղամ Հակոբյանը նաև հայազգի թիվ մեկ հակեր Գեորգի Ավանեսովի փաստաբանն էր:

Panorama.am-ի հետ հարցազրույցում Գեղամ Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել իր վարույթում գտնվող աղմկահարույց գործերից:

-Պարոն Հակոբյան, վերջերս դուք մի քանի արդարացումներ ունեցաք և Ձեր պաշտպանյալները ազատ արձակվեցին կալանքից: Համառոտ կներկայացնե՞ք ինչ գործեր էին դրանք:

-Այո Դուք իրավացի եք: Ինչպես անցած տարեվերջին, այնպես էլ այս տարեսկզբին տարբեր քրեական գործերով արդարացումներ, ինչպես նաև արդարացնող հիմքով քրեական հետապնդման դադարեցումներ եղել են, որոնցից մի քանիսը կներկայացնեմ Ձեզ, որոնք առավել հետաքրքիր կարող են լինեն: Մասնավորապես կեղծ անձնագրի օգտագործման մեղադրանքով, թրաֆիքինգի մեղադրանքով, յուրացման մեղադրանքով, առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունների չարաշահման մեղադրանքով և ամենավերջինը` շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանության մեղադրանքով: Նշածս գործերից առաջինը` կեղծ անձնագրի օգտագործման համար անձին մեղադրանք էր առաջադրվել, այն բանի համար, թե իբր անձն իր բնակարանի խուզարկության ժամանակ իրավապահ մարմիններին ներկայացել է կեղծ անձնագրով, այսինքն օգտագործել է ակնհայտ կեղծ փաստաթուղթ: Մինչդեռ բնակարանի խուզարկության արձանագրությամբ պարզորոշ արձանագրված էր, որ անձնագիրը ոչ թե ներկայացվել է անձի կողմից, այլ հայտնաբերվել և առգրավվել էր խուզարկության ընթացքում: ՀՀ նոր գլխավոր դատախազին ուղղված բողոքից ընդամենը երեք օր անց, անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց և հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ խափանման միջոց կալանքը վերացվեց:

Հաջորդ քրեական գործով, արդարացնող դատական ակտ կայացվեց դատարանի կողմից` ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով /Մարդու թրաֆիքինգ/, որը պատիժ է նախատեսում ազատազրկում 7-ից 12 տարի ժամկետով: Նախաքննական մարմնի կողմից Ա. Խ-ին մեղադրանք էր առաջադրվել, թե իբր նա օգտագործելով Աննա Գ-ին տարիներ շարունակ իր տիրապետման տակ` շահագործման մեջ, վախի մթնոլորտում պահելու՝ նրա մոտ առաջացած վիճակի խոցելիությունը, Թուրքիայում Աննա Գ-ին պոռնկության, սեռական շահագործման ենթարկելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով կավատությամբ զբաղվող` գործով դեռևս չպարզված ոմն Եկատերինայի և այլոց հետ, խաբեությամբ` Թուրքիայում պոռնկությամբ զբաղվելով առավել գումարներ վաստակելու հնարավորություն ընձեռելու պատրվակով, հավաքագրել և նրան տեղափոխել է Թուրքիա: Այդ մեղադրանքով հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել էր դատարան: Իսկ դատաքննության արդյունքում դատարանը հանգեց հետևության, որ նշված մեղադրանքն հիմնավորված և հաստատված չէ: Այս քրեական գործով Ա. Խաչատրյանը 2012թ. ապրիլի 8-ից գտնվում էր կալանքի տակ և ազատ է արձակվել 2013թ. հոկտեմբերի 7-ին:

Մեկ այլ քրեական գործով, որով դատարանի կողմից կայացվեց արդարացնող դատական ակտ, վերաբերվում էր առանձնապես խոշոր չափերով յուրացման մեղադրանքին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նշված մեղադրանքով Սիլվա Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել, այն բանի համար, որ նա 2005 թվականից հանդիսանալով ֆիզիկական անձ, բանավոր պայմանավորվածության համաձայն, մինչև 06.05.2009թ. իրականացրել է «ՄԱՊ» ՓԲ ընկերության կողմից արտադրված և իրեն վստահված տարբեր տեսակի գինիների, կոնյակների և պահածոների առաքում ԼՂՀ-ի տարածքում: Դատաքննության ավարտին, արդեն դատական վիճաբանությունների փուլում մասնակցող դատախազը հայտարարեց մեղադրանքից հրաժարվելու մասին, իսկ դատարանն էլ դեկտեմբերի 4-ին հռչակեց իմ պաշտպանյալի անմեղությունն ու կայացրեց արդարացման դատավճիռ: Տեղեկացնեմ, որ այս գործով Սիլվա Խաչատրյանը 9 ամսից ավելի գտնվել է կալանքի տակ:

Հաջորդ քրեական գործով, որով կայացվեց արդացման դատավճիռ, իմ պաշտպանյալը դարձյալ կին էր, համաձայն առաջադրված մեղադրանքի Լեյլա Գ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով «Սոս-Ստիմուլ» ՍՊԸ-ում որպես մենեջեր, չարաշահել է իր լիազորությունները, դրանք օգտագործել է իր օգտին առավելություններ ձեռք բերելու համար և հակառակ «Սոս-Ստիմուլ» ՍՊ ընկերության շահերի, ծանր հետևանքներ է առաջացրել «Անելիք բանկ» ՓԲԸ-ի համար` պատճառելով 92.254 ԱՄՆ դոլարի և 10.000 ՀՀ դրամի համարժեք գույքային վնաս: Քրեական գործը անցյալ տարվա օգոստոսի 1-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: ՀՀ նոր գլխավոր դատախազին ուղղված բողոքներից հետո, մեղադրող դատախազի փոփոխություն տեղի ունեցավ, ապա նոր մասնակցող դատախազը` այս տարի հունվարի 21-ին նշանակված դատական նիստի ժամանակ հայտարարեց մեղադրանքից հրաժարվելու մասին, որի արդյունքում դատարանը կայացրեց արդարացման դատավճիռ:

Եվ վերջին քրեական գործը, որը բավականին հետաքրքիր հանգուցալուծում ունեցավ, դա Մկրտիչ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործն էր, որով նա մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, այսինքն շահադիտական դրդումներով, պատվերով դիտավորյալ սպանություն կատարելու մեջ: Ընդ որում, քրեական գործը հարուցվել էր Ռուսաստանի Դաշնությունում, ապա ուղարկվել էր Հայաստանի Հանրապետություն: Բավականին բարդ ընթացք ունեցավ, սակայն ի վերջո, վարույթն իրականացնող մարմնի` ՀՀ ազգային անվտանգության քննչական վարչության ավագ քննիչ Գ. Միրզոյանի՝ հունվարի 21-ին կայացրած որոշմամբ այդ մեղադրանքը վերացվեց, և Մկրտիչ Սարգսյանն ազատվեց կալանքից:

-Որքա՞ն ժամանակ էր նա մնացել կալանքի տակ:

-Նշված քրեական գործով Մկրտիչ Սարգսյանը անազատության մեջ է գտնվել շուրջ 11 ամիս:

-Մկրտիչ Սարգսյանի գործը բարդ գործ էր՝ մեղադրվում էր ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության համար, մամուլում տարբեր հրապարակումներ էին եղել, մեծ աղմուկ էր բարձրացել այս գործի վերաբերյալ, սպասո՞ւմ էիք, որ նախաքննական մարմինը կորոշի վերացնել մեղադրանքը և ազատ կարձակի կալանքից:

-Քանի որ ներքուստ հավատում էի Մկրտիչ Սարգսյանի անմեղությանը, իսկ նախաքննության այս փուլում մեզ հասանելի հանգամանքների վերլուծությունը նույնպես համոզմունք էր առաջացնում այդ առումով, ուստի հավատում էի և օրենքով չարգելված ցանկացած միջոց ձեռնարկում էինք այդ ուղղությամբ: Եթե որևէ գործով սկսես չհավատալ գործի հաջողությանը, ապա ներքին մղումով այդ գործի հաջողությունը փակուղի է մտնելու: Ցանկացած գործի հաջողության գրավականը հավատն է, որը տալիս է վստահություն, որը տալիս է պայքարելու եռանդ և ի վերջո, հանգեցնում հաղթանակի:

-Ըստ Ձեզ, ինչու՞ նման կտրուկ որոշում կայացրեց դատախազությունը: Շա՞տ էիք բողոքել:

-Գիտեք, բազմիցս նշել եմ, որ դատախազության մոտեցումներն ակնհայտորեն փոփոխված են: Ես միայն կարող եմ ասել, որ այս գործի առումով դատախազության մոտեցումը օբյեկտիվ էր և օրինական, պարզապես մի փոքր ուշացած: Սակայն ինչպես ասում են. «լավ է ուշ, քան` երբեք»: Իսկ ինչ վերաբերում է բողոքներ ներկայացնելուն, ապա պետք է ասեմ, որ այո, քանակական առումով բավականին շատ բողոքներ են ներկայացվել այս գործով, գրեթե յուրաքանչյուր շաբաթ, երբեմն նույնիսկ` շաբաթական երկու-երեք անգամ:

-Պարոն Հակոբյան, Ձեր պրակտիկայում կամ ընդհանրապես եղե՞լ էր այսպիսի դեպք, որ դիտավորյալ սպանության մեղադրանք առաջադրվեր, ապա մեղադրանքը վերացվեր:

-Ընդհանրապես, համանման մեղադրանքների պրակտիկան ինձ այդքան էլ հայտնի չէ, սակայն իմ պրակտիկայում եղել է նման դեպք, երբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, անկեղծ ասած հույս չկապելով դատարանի հետ, ինչպես նշված շատ գործերի դեպքում, դարձյալ շարունակում էինք արտադատական կարգով բողոքներ ներկայացնել տարբեր կառույցների և փաստորեն, չէինք սխալվում: Դատաքննության փուլում մեղադրողը հրաժարվեց այդ մեղադրանքից և այդ մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցվեց, քանի որ իմ պաշտպանյալին դարձյալ առաջադրված էր ակնհայտ անհիմն մեղադրանք:

-Մեր տեղեկություններով, Դուք ավելի մասնագիտացված եք կիբեռհանցագործությունների ոլորտում և որքանով հայտնի է Դուք այդ ոլորտի միակ մասնագետն եք, ինչի մասին է վկայում այն, որ Դուք եք իրականացրել հայազգի թիվ մեկ հակեր Գեորգի Ավանեսովի պաշտպանությունը: Նա ի դեպ, համարվում էր աշխարհի թիվ մեկ հակերը, որին հաջողվել էր կոտրել հակավիրուսային ծրագրերի առաջատար Կասպերսկու լաբորատորիան և միաժամանակ գաղտնի կառավարել 52 միլիոն համակարգիչ ամբողջ աշխարհում:

-Իրականում Գեորգի Ավանսովի գործը յուրահատուկ էր իր բնույթով, քանի որ իրավակիրառ պրակտիկայում դա առաջին դեպքն էր և առհասարակ նախադեպը չունեցող արարքներ էին վերագրվում և հենց այդ փորձի բացակայությունն էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 24-րդ գլխով նախատեսված 4 տարբեր հոդվածներով միաժամանակ մեղադրանքներ էին առաջադրվել: Իհարկե, դատաքննության արդյունքում Ավանեսովը մեղավոր ճանաչվեց ընդամենը մեկ հոդվածով, որն էլ իմ գնահատմամբ, դարձյալ սխալ էր: Իսկ այն, որ ես մասնագիտացված եմ կիբեռհանցագործությունների ոլորտում և ոլորտի միակ մասնագետն եմ, ապա պետք է ասեմ, որ որոշակի առումով փորձ ունեմ այդ ոլորտի գործերով, սակայն, որ միակ մասնագետն եմ, ես այդպես չեմ կարծում:

-Պարոն Հակոբյան մեզ հայտնի է, որ Դուք եք իրականացնում աշխարհում մեծ աղմուկ հանած ևս մեկ գործի` MMM ֆինանսական բուրգի հայաստանյան կառույցի ղեկավարների պաշտպանությունը, ի՞նչ կասեք այդ գործի մասին, ի՞նչ վիճակում է այն և ո՞ր փուլում է գտնվում:

-Նախ զարմանալի է, որ այդ գործի վերաբերյալ նույնպես տեղեկություններ ունեք, քանի որ այդ քրեական գործը դատարան չի ուղարկվել և քրեական հետապնդումը դադարեցվել ու քրեական գործի վարույթը կարճվել է դեռևս նախաքննության փուլում:

-Ի՞նչ կասեք ընդհանրապես իրավապահ համակարգի վերաբերյալ, ինչպիսի՞ն է այսօր վիճակը Ձեր կարծիքով:

-Ընդհանուր առմամբ ՀՀ իրվապահ համակարգում նկատելի են դրական տեղաշարժեր, որոնք ողջունելի են, սակայն դեռևս բավարար չեն: Հույս ունենք, որ այս տարի դատական համակարգը նույնպես իր մեջ կամք կդրսևորի և շոշափելի առաջընթաց կարձանագրի` արդարադատության իրականացման գործում և ավելի մեծ հաջողություններ կարձանագրենք այս բնագավառում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի որոշել՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ եվրոպացի դիտորդներին հունվարի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am
19:05
Լեոն Սաբուան հեռանում է «Ուրարտու»-ից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Լեոն Սաբուան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հաղթանակ թաղամասում կրակոցներ չէին, պայթուցիկներ էին. ՆԳՆ
33-ամյա տղամարդն ազատ է արձակվել
Աղբյուր` Panorama.am
18:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի է  ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ինչու են որոշ մարդկանց մոտ մազերն ու եղունգներն ավելի արագ աճում. Հետազոտություն
Գիտնականները տևական ժամանակ հետազոտություն են իրականացրել՝ պարզելօու, թե ինչու է որոշ մարդկանց մոտ եղունգներն ու մազերն ավելի արագ աճում, քան...
Աղբյուր` Panorama.am
16:51
Բագրատաշենում տուժածների թիվն ավելացել է
 Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետևանքով  տուժածների թիվը հասել է երեքի։ Ավելի վաղ ՆԳ նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
15:22
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ «Հրդեհը...
Աղբյուր` Panorama.am
14:15
Կադրեր Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհից
Համացանցում հայտնվել են տեսանյութեր Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհից։ Տեսանյութերում լսվում է ճարճատյուն, երևում...
Աղբյուր` Panorama.am
14:07
Սուրբ Էջմիածնում Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը
Այս տարի հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
13:56
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացի է մահացել
Այսօր՝ հունվարի 3-ին, Մոսկվա–Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:51
Ինչ հանցագործություններ են գրանցվել տոնական օրերին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am
13:46
Հովիկ Աղազարյանի կուսակցությունը կկոչվի ՄԱՍԿ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանը ձեռնամուխ է եղել նոր կուսակցության ստեղծման։ Այսօր նա...
Աղբյուր` Panorama.am
13:33
Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում
Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
12:54
Թուրքագետ. Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստանը գրում է. «Սիրիայում Թուրքիայի ներգրվվածությունը հսկայական  է՝ բանալի պաշտոններ են ստանում մարդիկ,...
Աղբյուր` Panorama.am
12:49
ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Հայաստանի ԱԳ նախարարությունը ցավակցություն է  հայտնել  Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
12:37
Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի +3-+5 աստիճան տաքություն
Երևանում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ​ ​Մարզերում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:26
ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 մլն 500 հզր ՀՀ դրամի գույքային վնաս
Դ․Ա․-ն զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը,...
Աղբյուր` Panorama.am
12:08
Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարները չհայտարարված այց են կատարել Սիրիա
Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն  չհայտարարված այց է կատարել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։...
Աղբյուր` Panorama.am
11:41
ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով
ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով, որը կարող է կողմերի համար առաջընթաց...
Աղբյուր` Panorama.am
11:33
«Ինտեր»-ն Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ փուլում է
Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը երեկ «Ատալանտա»-ի դեմ տարած հաղթանակից հետո դուրս եկավ  Իտալիայի Սուպերգավաթի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Ինքնասիրահարված կին, ի՞նչ ենք կորցրել, ի՞նչ ես ման գալիս. Ի պատասխան Աննա Հակոբյանի հերթական ֆոտոսեսիայի
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի նոր ֆոտոսեսիայի հրապարակումը բարկացրել է շատ օգտատերերի։ Հունվարի 1-ին Աննա Հակոբյանը կառավարության շենքի...
Աղբյուր` Panorama.am
10:09
Սրանք նույնիսկ այսպիսի իրավիճակներում գտնվում են թուրք-ադրբեջանական քմահաճույքների տիրույթում. Տիգրան Աբրահամյան
«ՌԴ օդային տարածքում ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի վթարի շուրջ աղմուկն Ադրբեջանում ոչ միայն չի մարում, այլ արհեստականորեն այն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}