Ա. Իսազադե. Ադրբեջանում ինքնասպանությունների աճը հասարակությունում աճող ագրեսիայի արդյունքն է
«Ադրբեջանական հասարակությունում ագրեսիայի աճ է նկատվում: Մենք չենք կարողանում միմյանց հետ հանգիստ խոսել` թե տանը, թե դրսում: Բոլորս նյարդային վիճակում ենք: Այն մարդիկ, ովքեր թույլ են և ընդունակ չեն պայքարելու, այդ ագրեսիան ուղղում են դեպի իրենց, ինչն էլ դառնում է ինքնասպանության պատճառ»,- ասել է «Կանանց ճգնաժամային կենտրոնի» հոգեբան Ազադ Իսազադեն:
Նրա կարծիքով` ինքնասպանությունը բողոքի ակցիա է. «Երբ մարդուն ոչ հասարակությունը, ոչ էլ պետությունը ուշադրություն չեն դարձնում, նա իր ձայնը լսելի դարձնելու համար ինքնասպան է լինում»:
Ըստ հոգեբանի` ինքնասպանության պատճառները կախված տարիքային խմբից տարբեր են, ընդ որում. ամենառիսկային գոտում գտնվում են պատանիները և 45-60 տարեկան անձինք: Պատանիների դեպքում նույնիսկ փոքր անհաջողությունը կարող է ինքնասպանության պատճառ դառնալ: Ինչ վերաբերում է 45-60 տարեկան անձանց, նրանք, կորցնելով իրենց եկամտի աղբյուրները, չեն կարողանում հոգալ իրենց ընտանիքների մասին և ընկնում են ընկճախտի մեջ:
Իսազադեն նշում է, որ այս տարվա հունվարին երկրում «ինքնասպանությունների ալիք է բարձրացել: Նույնիսկ մեկ օր առանց ինքնասպանության չի անցել: Հիմնական պատճառը թե հասարակության, և թե ապագայի հանդեպ հավատի բացակայությունն է»,- ասել է նա:
Հոգեբանը հավելում է, որ ամեն տարի Ադրբեջանում բարձրագույն ուսումնական հաստատություն չընդունվելու պատճառով բազմաթիվ ինքնասպանություններ են լինում: Երկիրը երիտասարդներին բանակի պայմաններին չի նախապատրաստում: Երիտասարդներն էլ այդ կտրուկ փոփոխություններից ելք գտնել չեն կարողանում:
«Ամենասարսափելին այն է, որ երկրում ինքնասպանություն գործելու ցանկությունը աճում է»,- նշում է Իսազադեն:
Նշենք, որ Ադրբեջանի իշխանությունները երկրում տեղի ունեցող ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրությունը չեն հրապարակում: Սակայն, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` 2014թ.-ի հունվարից Ադրբեջանում 32 մարդ ինքնասպան է եղել: Ընդ որում այդ ինքնասպանություններից 4-ը կատարվել է 18 տարեկանից ցածր երեխաների կողմից, 4-ն էլ տեղի է ունեցել ադրբեջանական բանակում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան