Դիպուկահարի կրակոցից զոհված զինվորը հետմահու պարգևատրվել է
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Կարեն Գալստյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին ԼՂՀ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Կարեն Գագիկի Գալստյանը: Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: