Սերժ Թանկյանի ֆինանսավորմամբ` Վանաձորի անապահով տարեցների համար սնունդ կապահովվի
«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը 2014 թվականի փետրվարի 17-ից Վանաձոր քաղաքի 30 անապահով տարեցների համար կմեկնարկի տաք սննդի ծրագիրը, որը ֆինանսավորվում է աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի և նրա տիկնոջ` Անժիի կողմից:
ՀԿ տարածած հաղորդագրության համաձայն, տաք սնունդ ստանալու և միմյանց հետ շփվելու նպատակով տարեցները Օրրան կհաճախեն կեսօրին: Տաք սննդի այս ծրագիրը կազմվել է Երևանի Օրրանի տարեցների ծրագրի հիման վրա, որում` 2000 թվականից ի վեր, ավելի քան 55 տարեցներ են ընդգրկված:
Ներկայնումս Վանաձորի Օրրան են հաճախում տնտեսապես անապահով ընտանիքների ավելի քան 65 երեխաներ, որոնք Օրրանում ստանում են տաք սնունդ, ինչպես նաև բժշկական, սոցիալական, հոգեբանական և կրթական ծառայություններ: Երեխաները մասնակցում են նաև մասնագիտական վերապատրաստման դասընթացների և մշակութային հարուստ ծրագրերի:
«Սահմանափակ միջոցների պատճառով սկզբում մենք հնարավորություն չունեցանք ծրագրում ընդգրկել նաև տարեցներին, ինչպես որ դա արվում էր Երևանի Օրրանում»,-մեկնաբանում է Օրրանի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը:
«Երբ Սերժ Թանկյանը և նրա տիկինը` Անժին, մեզ դիմեցին, թե ինչպես օգնել Վանաձորի Օրրանին, մենք նրանց առաջարկեցինք մի քանի տարբերակներ: Նրանք մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին հատկապես տարեցների ծրագրի հանդեպ և արագորեն` մի քանի օրվա ընթացքում, արդեն ծրագրում կատարեցին ներդրումներ` վստահ լինելու համար, որ այս տարվա խստաշունչ ձմռան պայմաններում կարիքավոր տարեցները օրվա ընթացքում գոնե մեկ անգամ տաք սննդի, տաքուկ անկյան և հոգածության հնարավորություն կունենան»:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին