ՊԲ. Խաղաղությանը վերաբերում ենք հարգանքով, սակայն պատերազմի պատրաստվում մեծ պատասխանատվությամբ
Վերջին օրերին, թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները անընդհատ լուրեր են տարածում սահմանագծին լարվածության պահպանման ու Ադրբեջանի կողմից զինտեխնիկայի կուտակումների մասին:
Panorama.amի հետ զրույցում, ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը, մեկնաբանելով վերոնշյալ լուրերը, նշեց, որ իսկապես, հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ադրբեջանական դիվերսիոն խմբերի կողմից իրականացված հարձակումների ու դիպուկահարների ակտիվության հետևանքով, լարվածությունը սահմանագծին պահպանվում է:
Ս. Հասրաթյանը հաստատեց տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանը սահմանագծի տարբեր հատվածներում ոչ մեծ քանակի զինտեխնիկա է կուտակել:
«Մենք խաղաղությանը վերաբերում ենք հարգանքով, սակայն պատերազմի պատրաստվում մեծ պատասխանատվությամբ»,- հավելեց Ս. Հասրաթյան:
Նա նշեց, որ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմի կանոնները ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծի տարբեր հատվածներում` ընդգծելով, որ ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները ու հակառակորդին ագրեսիվ գործողություններին պատասխանում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, Ադրբեջանի կողմից, սահմանագծի տարբեր հատվածներում իրականացված դիվերսիոն հարձակումներին հետևեցին դիպուկահարների ակտիվ գործողությունները, ինչի հետևանքով իրավիճակը սահմանագծին շարունակում է մնալ լարված:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան