Հարցազրույցներ 17:00 30/01/2014

Փորձագետ. Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ստանձնած անմիջական պարտավորություն ունի նաև Ռուսաստանը

 Օրերս ռուս հայտնի քաղաքագետ Մաքսիմ Շևչենկոն Vesti.Az-ին հարցազրույց է տվել և անդրադարձել Ղարաբաղյան պատերազմի վերսկսման հնարավորությանը:

Մասնավորապես`Շևչենկոն, որ նաև ՌԴ նախագահին առընթեր ազգամիջյան հարցերի խորհրդի անդամ է, ինչը ստիպում է առավել ևս նրա այս հարցազրույցին չնայել մատների արանքով, ասել է, թե` քանի որ ՀԱՊԿ-ի իրավասությունները ՉԵՆ տարածվում Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա, հնարավոր ղարաբաղյան պատերազմը չի դիտվի պատերազմ ՀՀ-ի հետ:

Արդյո՞ք այսպիսով ՌԴ-ն ակնարկում է, որ ղարաբաղյան պատերազմի դեպքում Հայաստանը մենակ կմնա դեմ առ դեմ Ադրբեջանի հետ:

Տիգրան Աբրահամյան.- Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ իրենց խնդիրը ոչ միայն Ղարաբաղի նկատմամբ վերահսկողության հաստատումն է, այլ «պատմական հայրենիքին»` Հայաստանին տիրելը: 90-ականներին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ, Ադրբեջանը ռազմական գործողությունները ծավալում էր ոչ միայն Արցախի, այլ Հայաստանի նկատմամբ: Զինադադարի պայմանագրի ստորագրումից ի վեր, Ադրբեջանը սահմանային սադրանքների է գնում ոչ միայն Արցախի, այլ Տավուշի, Սյունիքի (Նախիջևանի ուղղությամբ) մարզերի ուղղությամբ:

Սա նշանակում է, որ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսումը անվտանգության սպառնալիք է ոչ միայն բուն Արցախի, այլ նաև Հայաստանի համար: ՀԱՊԿ կանոնադրության, 2­րդ գլխի (սկզբունքներ և նպատակներ), 3­րդ հոդվածը սահմանում է, որ Կազմակերպության գործունեության նպատակն է խաղաղության, միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդումը, կազմակերպության անդամ երկրների անկախության, տարածքային ամբողջականության և ինքիշխանության` համընդհանուր հիմքի վրա պաշտպանությունը: Իսկ սա նշանակում է, որ Ադրբեջանի կողմից` Արցախին ուղղված սպառնալիքը, դա սպառնալիք է` ուղղված նաև ՀԱՊԿ անդամ Հայաստանի անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը (Իլհամ Ալիևի որպես գերնպատական հռչակել է Հայաստանին տիրելը):

Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ստանձնած անմիջական պարտավորություն ունի նաև Ռուսաստանը: 2010 թվականին, այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում թարմացվեց ՀՀ­ի և ՌԴ­ի միջև 1995թ. մարտի 16-ի`երկու երկրների միջև ՀՀ­ի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին պայմանագիրը: 2010 թվականի օգոստոսի 20­ին ստորագրվեց թիվ 5 արձանագրությունը, որի համաձայն` ՀՀ­ում տեղակայված ռուսական ռազմաբազան պարտավորություն է ստանձնում ապահովել ոչ միայն ԽՍՀՄ նախկին արտաքին, այլ բոլոր սահմանների անվտանգությունը, այդ թվում` հայ­ադրբեջանական:

ՌԴ­ն կամ ՀԱՊԿ­ն հնարավոր ռազմական գործողություններում կներգրավվեն միայն դեպքում, եթե Հայաստանը այն նպատակահարմար համարի: Ամեն դեպքում, Հայաստան առկա արտաքին սպառնալիքներին հակազդելու, կանխարգելելու նպատակով իր հույսը պետք է դնի իր զինված ուժերի վրա, ինչի մասին երկրի ռազմա­քաղաքական ղեկավարությունը բազմիցս հայտարարել է:

Պիտի ասել այս մասին Շևչենկոյին… Ի դեպ` նա Ղարաբաղյան հարցը կապում է Իրանի` տարածաշրջանում ունեցած ու ձեռք բերելիք դերի հետ: Արդյո՞ք Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը ազդեցություն ունի պատերազմի վերսկսման հետ:

Տիգրան Աբրահամյան.- Իրանի ու առհասարակ տարածաշրջանում ընթացող գործընթացները ազդեցություն ունեն ինչպես Հայաստանի ու Արցախի, այնպես էլ, տարածաշրջանային հիմնախնդիրների վրա: Սակայն պետք չէ, այդ գործոնների ազդեցությունը գերագնահատել:

Համաձայն ե՞ք այն մոտեցմանը, որ Մոսկվան, Բաքուն և Անկարան ունեն համատեղ շահեր և փորձեր են կատարում համատեղել ջանքերը: Եվ որ այդ փորձերից մեկը կարող է լինել ղարաբաղյան երկրորդ պատերազմը (թեև` երկրորդ ասելը շարունակվող ոչ խաղաղ պայմանների մասին` այնքան էլ ճիշտ չէ):

Տիգրան Աբրահամյան.- Մոսկվան, Անկարան և Բաքուն, որոշակի հարցերում կարող են ունենալ համատեղ շահեր, սակայն եթե շարժվենք այս տրամաբանությամբ, կարելի է փոխըմբռնելի շահեր գտնել նաև Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, ինչու չէ ԱՄՆ­ի միջև: Եթե տեսականորեն, ինչ­որ աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում, ռազմական գործողությունների վերսկսումը ձեռնտու լինի Ձեր կողմից նշված եռյակին, ապա հիշեցնեմ, որ տարածաշրջանում անմիջական հետաքրքրություններ ունեն նաև ԱՄՆ­ն և ԵՄ­ն (առավել ընդգծված` Ֆրանսիան) և պատահական չէ, որ ԼՂ հարցում միջնորդական առաքելություն իրականացնում է ոչ միայն ՌԴ­ն, այլ ԱՄՆ­ն ու Ֆրանսիան, որոնք անհրաժեշտության դեպքում առավել կակտիվանան: Ամեն դեպքում, ՌԴ­ն և որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից ու Կովկասում առանցքային խաղացող այլ առաքելություն է ստանձնել և ինչպես ՌԴ նախագահը իր վերջին` Հայաստան կատարած պետականայցի ժամանակ հայտարարեց, Ռուսաստանը պատրաստվում է դեռ երկար մնալ տարածաշրջանում, ինչն ամենից շատ ուղղված էր Թուրքիայի դեմ, ով բավականին ակտիվություն է դրսևորվում` մեր տարածաշրաջնում իր դերակատարությունը մեծացնելու հարցում: Ավելին, եթե եռյակի հարաբերությունները դիտարկենք առավել լայն համատեքստում, ապա կնկատենք, որ Մոսկվային, Անկարայի ու Բաքվի հետ հարաբերություններն ավելի շատ հարցեր հեռացնում են, քան մոտեցնում:

Փոքր ինչ մանրեմ ու պնդեմ հարցս. Մոսկվան Անկարայի հետ էներգետիկ համաձայնագրեր ու պայմանագրեր կնքեց Սանկտ Պետերբուրգում, ինչը դուրս մնաց հայաստանյան քաղաքագետների քննարկումներից: Արդյո՞ք Մոսկվան իր լրիվ ինքնուրույն շահերն ունի Անկարայի ու Բաքվի հետ, և որ` դրանք ամենևին չեն նպաստում Ղարաբաղում խաղաղությանը: Մանավանդ` ՌԴ-ն ասել է, որ չի պատրաստվում կորցնել Ադրբեջանին` որպես իր զենքի շուկայի սպառողի:

Տիգրան Աբրահամյան.- Տարածաշրջանային խաղաղության հարցը պետք է դիտարկել ոչ այդքան Մոսկվա­-Անկարա­-Բաքու էներգետիկ համագործակցության, որքան Ադրբեջանին, այդ թվում` Ռուսաստանի կողմից վաճառվող մեծաքանակ սպառազինության ու ռազմական տեխնիկային ֆոնին: Հասկանալի է, որ Ադրբեջանը սպառազինության գնումների հարցում միայն ՌԴ­ի հետ չէ, որ համագործակցում է և այն զինատեսակները, որը ձեռք է բերում Ռուսաստանից, անհրաժեշտության դեպքում, դրանց անալոգները կարող է ձեռք բերել Թուրքիայից, Իսրայելից կամ Ուկրաինայից:

Այստեղ խնդիրը ավելի շատ տարաշրջանում սպառազինության ու ռազմական տեխնիկայի մեծ կուտակումներն են, սպառազինության մրցավազքը, ինչը հրահրվում է Ադրբեջանի կողմից: Եթե ՌԴ­ի համար Ադրբեջանին զենքի վաճառքը զուտ բիզնես է, ապա տարածաշրջանի համար, յուրաքանչյուր զինտեխնիկայի խոշոր խմբաքանակ` իրավիճակի էսկալացիային նպաստող գործոն:

Միջազգային հանրությունը և մանավանդ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղիների փնտրտուքին զուգահեռ պետք է իրական քայլեր ձեռնարկեն` սպառազինության մրցավազքի ընթացքը կասեցնելու ուղղությամբ: Ամեն դեպքում, եթե ՌԴ­ն, որպես տարածաշրջանային հիմնական խաղացող, այսօր հայտարարում է, որ իրավիճակը վերահսկողության տակ է` բացառելով պատերազմական գործողությունների վերսկսումը, դա դեռ բավարար չէ: Ոչ մեկ չի կարող ասել, թե ինչ զարգացումներ են սպասվում աշխարհում և տարածաշրջանում միջնաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքում, ամեն դեպքում, տարածաշրջանի ռազմականացումն ու դրանից բխող իրողությունները տարածաշրջանում անկայության և ցնցումների մշտական սպառնալիք են:

Փորձագետ Տիգրան Աբրահամյանի հետ զրուցեց Ա. Ոսկանյանը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի որոշել՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ եվրոպացի դիտորդներին հունվարի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am
19:05
Լեոն Սաբուան հեռանում է «Ուրարտու»-ից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Լեոն Սաբուան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հաղթանակ թաղամասում կրակոցներ չէին, պայթուցիկներ էին. ՆԳՆ
33-ամյա տղամարդն ազատ է արձակվել
Աղբյուր` Panorama.am
18:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի է  ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ինչու են որոշ մարդկանց մոտ մազերն ու եղունգներն ավելի արագ աճում. Հետազոտություն
Գիտնականները տևական ժամանակ հետազոտություն են իրականացրել՝ պարզելօու, թե ինչու է որոշ մարդկանց մոտ եղունգներն ու մազերն ավելի արագ աճում, քան...
Աղբյուր` Panorama.am
16:51
Բագրատաշենում տուժածների թիվն ավելացել է
 Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետևանքով  տուժածների թիվը հասել է երեքի։ Ավելի վաղ ՆԳ նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
15:22
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ «Հրդեհը...
Աղբյուր` Panorama.am
14:15
Կադրեր Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհից
Համացանցում հայտնվել են տեսանյութեր Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհից։ Տեսանյութերում լսվում է ճարճատյուն, երևում...
Աղբյուր` Panorama.am
14:07
Սուրբ Էջմիածնում Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը
Այս տարի հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
13:56
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացի է մահացել
Այսօր՝ հունվարի 3-ին, Մոսկվա–Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:51
Ինչ հանցագործություններ են գրանցվել տոնական օրերին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am
13:46
Հովիկ Աղազարյանի կուսակցությունը կկոչվի ՄԱՍԿ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանը ձեռնամուխ է եղել նոր կուսակցության ստեղծման։ Այսօր նա...
Աղբյուր` Panorama.am
13:33
Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում
Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
12:54
Թուրքագետ. Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստանը գրում է. «Սիրիայում Թուրքիայի ներգրվվածությունը հսկայական  է՝ բանալի պաշտոններ են ստանում մարդիկ,...
Աղբյուր` Panorama.am
12:49
ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Հայաստանի ԱԳ նախարարությունը ցավակցություն է  հայտնել  Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
12:37
Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի +3-+5 աստիճան տաքություն
Երևանում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ​ ​Մարզերում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:26
ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 մլն 500 հզր ՀՀ դրամի գույքային վնաս
Դ․Ա․-ն զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը,...
Աղբյուր` Panorama.am
12:08
Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարները չհայտարարված այց են կատարել Սիրիա
Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն  չհայտարարված այց է կատարել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։...
Աղբյուր` Panorama.am
11:41
ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով
ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով, որը կարող է կողմերի համար առաջընթաց...
Աղբյուր` Panorama.am
11:33
«Ինտեր»-ն Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ փուլում է
Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը երեկ «Ատալանտա»-ի դեմ տարած հաղթանակից հետո դուրս եկավ  Իտալիայի Սուպերգավաթի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Ինքնասիրահարված կին, ի՞նչ ենք կորցրել, ի՞նչ ես ման գալիս. Ի պատասխան Աննա Հակոբյանի հերթական ֆոտոսեսիայի
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի նոր ֆոտոսեսիայի հրապարակումը բարկացրել է շատ օգտատերերի։ Հունվարի 1-ին Աննա Հակոբյանը կառավարության շենքի...
Աղբյուր` Panorama.am
10:09
Սրանք նույնիսկ այսպիսի իրավիճակներում գտնվում են թուրք-ադրբեջանական քմահաճույքների տիրույթում. Տիգրան Աբրահամյան
«ՌԴ օդային տարածքում ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի վթարի շուրջ աղմուկն Ադրբեջանում ոչ միայն չի մարում, այլ արհեստականորեն այն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}