Ահմեդ Ուզումչու. Անհրաժեշտ է արագացնել քիմիական նյութերի դուրսբերումը Սիրիայից
Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր տնօերեն Ահմեդ Ուզումչուն գտնում է, որ անհրաժեշտ է արագացնել Սիրիայից քիմիական զենքի դուրսբերման գործընթացը: Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում:
«Թեև այս ամիս մեկնարկել է երկու բեռնափոխադրում, սակայն գործընթացն արագացնելու անհրաժեշտությունն ակնհատ է: Հարկ է գտնել բեռնափոխադրումները շարունակելու և կանխատեսելիությունը հաստատելու ճանապարհներն ու միջոցները` գործընկեր երկրներին հավաստիացնելու, որ նախագիծը թեև հետաձգվել է, սակայն չի դանդաղել»,-ասել է Ուզումչուն` ելույթ ունենալով ՔԶԱԿ-ի գործադիր խորհրդի առջև:
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին և 27-ին Սիրիայից Լաթաքիա նավահանգստից դանիական նավերով դուրս է բերվել 1300 տոննա թունաքիմիկատների ընդամենը 4.1 տոկոսը:
Ըստ ՔԶԱԿ-ի նախնական նախագծի՝ առավել վտանգավոր նյութերը Սիրիայից դուրս էին բերվելու մինչև դեկտեմբերի 31-ը, իսկ մնացածները (բացի իզոպրոպանոլից)՝ մինչև 2014 թվականի փետրվարի 5-ը: Չլիցքավորված սպառազինությունը Սիրիայից դուրս կբերվի և կոչնչացվի մինչև 2014 թվականի մարտի 15-ը, իսկ քիմիական զենքի օբյեկտները՝ 2013 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2014 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակատահվածում:
Առաջնային քիմիական զենքի ոչնչացումն ավարտվելու է 2014 թվականի մարտին, իսկ մնացածներինը՝ մինչև 2014 թվականի հունիսի 30-ը: Քիմիական նյութերը ոչնչացվելու են Միջերկրական ծովի չեզոք ջրերում ամերիկյան Cape Ray նավի վրա: Պատերազմական գործողությունների հետևանքով նշված ժամանակացույցը, սակայն, խախտվել է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում