Միջազգային կազմակերպությունները ՀԿ-ների հարցով դիմել են Ալիևին
«Քաղաքացիական մասնակցության համաշխարհային միավորումը» (CIVICUS), «Քաղաքացիների իրավունքների պաշտպաններ» (CRD) կազմակերպությունը և 42 հկ-ների կոալիցիա հանդիսացող «Ադրբեջանի քաղաքացիական հասարակության պաշտպանության կոմիտեն» դիմել են Ադրբեջանի նախագահին` կոչ անելով չեղյալ հայտարարել 2013թ.-ի դեկտեմբերի 17-ին խորհրդարանի կողմից ընդունված` ՀԿ- ների գործողությունները սահմանափակող օրենսդրական փոփոխությունները: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
«CIVICUS»-ի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ փոփոխությունները արդեն ներկայացվել են նախագահի գրասենյակ և ամեն վայրկյան կարող են հաստատվել:
Հոդվածում ասվում է` ըստ օրենսդրական այդ փոփոխությունների, Ադրբեջանում ՀԿ-ները ստիպված կլինեն երեք ամիսը մեկ վերագրանցվել Ադրբեջանի արդարադատության նախարարությունում: Այս առաջարկված փոփոխությունները «ուղղված են ամրապնդելու պետական վերահսկողությունը ՀԿ-ների նկատմամբ, ինչպես նաև բյուրոկրատական միջամտություններով սահմանափակելու նրանց գործողությունները»:
Եթե ՀԿ-ն չի տրամադրում իրենից պահանջվող տեղեկությունը կամ տրամադրում է սխալ տեղեկություն, ապա այն կարող է տուգանվել 2500-ից 3000 մանաթի (3190-3830 դոլար) չափով, իսկ ՀԿ-ների ղեկավարները` 1000-ից 2000 մանաթի (1280-2560 դոլար) չափով:
Հոդվածում ասվում է, որ քաղաքացիական հասարակությունը չափազանց մտահոգված է առաջարկվող փոփոխություններով: Նրանք գտնում են, որ այդ փոփոխությունները հնարավորություն կտան Ադրբեջանի կառավարությանը անարդարացիորեն տուգանել կառավարությոանը քննադատող ՀԿ-ներին: Հետևաբար, այսպիսի ՀԿ-ները գրանցում չեն ստանա, իսկ գրանցում ունեցողներն էլ կփակվեն:
Դիմումի մեջ նշվում է նաև, որ Ադրբեջանի կառավարության 2009թ.-ին ընդունված փոփոխությունների արդյունքում 2011թ.-ին անարդարացիորոն կանգնեցվեց «Human Rights House» կազմակերպությունների ցանցի ադրբեջանական գրասենյակի գործունեությունը:
Բացի այդ` շարունակաբար անհիմն կերպով մերժվել է «Մարդու իրավունքների ակումբ» և «Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության ուսուցման կենտրոն» տեղական ՀԿ-ների գրանցումը, ինչպես նաև 2013թ.-ի մարտին փոփոխություններ են մտցվել Ադրբեջանի օրենսդրության մեջ, որոնք սահմանափակում են միջազգային դոնորներից օգնություն ստանալու ՀԿ-ների հնարավորությունները:
Վերը նշված կազմակերպությունները կոչ են անում Ադրբեջանի կառավարությանը վերջին տարիներին ՀԿ-ների գործունեությունը սահմանափակող օրենսդրության մեջ մտցված փոփոխությունները չեղյալ հայտարարել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում