«Index on Censorship». Թուրքիայում գրաքննության նոր փուլ կսկսվի
«Index on Censorship» կազմակերպության պաշտոնական կայքը տպագրել է «Թուրքիայում համացանցի օրենքին հետևելու են աղոտ նախագծի մշակման գործընթաց» խորագրով հոդվածը:
«Եթե այս փոփոխությունները իրականացվեն, ապա կմեծանա կառավարության արդեն իսկ գոյություն ունեցող վերահսկողությունը համացանցի վրա: Թուրքիայում գրաքննության նոր փուլ կսկսվի: Հունվարի 18-ին այս օրենքի դեմ տեղի ունեացած բողոքի ակցիաների ժամանակ, ոստիկանությունը ջրային թնդանոթներ օգտագործեց ցուցարարներին ցրելու համար:
Խոսքի ազատության համար պայքարող ակտիվիստները պնդում են, որ գրաքննությանը դիմադրելու առավել արդյունավետ միջոցը՝ համացանցի անվտանգությունն է:
«Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Զեյնեփ Քարահան Ուսլուի կողմից ներկայացված օրենքի փոփոխությունների համաձայն՝ Ընտանիքի ու սոցիալական քաղաքականության նախարարությունը, տրանսպորտի ու կապի նախարարը, ինչպես նաև Հեռահաղորդակցության տնօրինության ղեկավարը հնարավորություն կունենան արգելափակել ցանկացած կայք՝ առանց դատական օրդեր ստանալու։
Օրինագիծը նաև թույլ է տալիս ձեռք բերել օգտատերերի կողմից համացանցում կայքերից օգտվելու մասին տեղեկատվությունը և պահել այն մինչև 2 տարի։
Դեռ պարզ չէ, թե երբ է այս օրենքը դրվելու քվեարկության, սակայն ակնկալվում է, որ շուտով դա տեղի կունենա:
Հեռահաղորդակցության փաստաբան Սերհաթ Քոչը նշել է, որ ընդդիմադիր Ժողովրդահանարապետական կուսակցության մի շարք անդամներ մոտեցել են նրան ու խնդրել այդ օրենքի դեմ օրենք մշակել»,-գրում է «Index on Censorship»-ը:
«Ես կարծում եմ, որ ոչ մի բան չի կարող փոխել նախագիծը: Գրաքննությունը բազմաթիվ մարդկանց համար այնքան մեծ խնդիր չէ, որքան անանուն լինելը: Նրանք ցանկանում են անանուն լինել»,-նշել է Կոչը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում