Ինչու են ուշացնում նպաստները
Պետության կողմից տրվող ընտանեկան նպաստներն ուշանում են: Թեմայի հետ կապված «Հրապարակ»-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել, որով բնակիչները խնդրել են պարզել ուշացման պատճառը, և վերջապես երբ կկարողանան ստանալ այն: Ահազանգած քաղաքացիների փոխանցմամբ, նպաստ կոչվածն իրենց միակ հույսն է, քանի որ դեռ չեն վճարել, սակայն կոմունալ ծառայությունների աշխատակիցներն օրը մի քանի անգամ զանգում և պարտադրում են «մի տեղից պարտքով ճարել և վճարել վարձերը», հակառակ դեպքում սպառնում են անջատել լույսն ու գազը:
Խնդրի հետ կապված երեկ «Հրապարակ»-ը զրուցել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանի հետ: Նրա փոխանցմամբ` հունվար ամսվա նպաստ ուշ վճարելը պայմանավորված է կառավարության կողմից 2014թ. նպաստների չափերը հաստատելու հետ: