Թուրքական պատվիրակության սկանդալային լուսանկարը Թեհրանում
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և թուրք նախարարների թեհրանյան լուսանկարը բողոքի ալիք է բարձրացրել սոցիալական մեդիայի թուրք օգտատերերի շրջանում: Լուսանկարն արվել է այն ժամանակ, երբ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Համենեին ընդունել է թուրքական պատվիրակությանը:
Ծագած դժգոհության երկու հիմնական պատճառ է նշվում.
1. Սենյակում, որտեղ տեղի է ունեցել թուրքական պատվիրակության ընդունելությունը, բացակայել է Թուրքիայի Հանրապետության դրոշը, մինչդեռ իրանականը եղել է:
2. Նեղլիկ սենյակում Թուրքիայի նախարարները մի կերպ խցկված շարքով են նստել այաթոլահ Ալի Համենեի դիմաց:
«Twitter» միկրոբլոգում նշյալ լուսանկարը բուռն քննակումների թեմա է դարձել: Թուրք օգտատերերը տեղի ունեցած անախորժ ընդունելությունը հիմնականում կապում են սիրիական գործոնի հետ: Նշվում է, որ Սիրիայի ընդդիմադիր ուժերին աջակցած Թուրքիան, բնականաբար, որևէ պատժիչ վերաբերմունքի պիտի արժանանար Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մերձավոր դաշնակից Համենեի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում