Թեհրանում նշվել է ՀՀ ԶՈւ կազմավորման 22-րդ տարեդարձը
«Թեհրանում հարգանքի տուրք են մատուցել ադրբեջանական դիվերսանտներին հետ մղելիս հերոսաբար զոհված Արմեն Հովհաննիսյանի հիշատակին»,-այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ հունվարի 28-ին Իրանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Հայ ակումբի սրահում կազմակերպվել է ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն, որին մասնակցել են Իրանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների սպայական կազմի ներկայացուցիչներ, Թեհրանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, դիվանագիտական ներկայացուցչությունների զինվորական կցորդներ, տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Հանդիսությանը հրավիրված էին նաև իրանահայ երեք թեմերի՝ Թեհրանի, Սպահանի և Ատրպատականի թեմակալ առաջնորդները, Իրանում Հայ կաթողիկե համայնքի հոգևոր առաջնորդը, Իսլամական խորհրդարանում իրանահայ պատգամավորները, Թեհրանի հայոց Թեմի ազգային մարմինների, «Ալիք» հաստատության և ազգային կառույցների ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում