Սյունիքի նախկին մարզպետն ունեցվածքը վաճառքի է հանել
Մամուլն արդեն գրել է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է ժամանակավորապես հեռանալ Հայաստանից և հաստատվել Ֆրանսիայում:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նա արդեն իսկ վաճառքի է հանել իր ունեցվածքի մի մասը: Մասնավորապես, գազի և բենզինի իր լցակայանները, երշիկի արտադրամասը, մի շարք տարածքներ, որոնք մինչ այդ վարձակալական հիմունքներով տրված էին տարբեր մարդկանց և ընկերությունների: Նույն տեղեկությունների համաձայն՝ Խաչատրյանի նշված ունեցվածքը դեռևս չի վաճառվել, դեռեւս գնորդներ չեն հայտնվել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում