Քարոզչությո՞ւն, թե՞ խաղաղություն սահմանագծին
Առաջնային գծում տիրող իրավիճակն ու պատերազմական գործողությունների վերսկսման հարցը շարունակում է քննարկվել և Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական շրջանակներում:
Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը կարծում է, որ պատերազմի վերսկսման նախադրյալներ չի տեսնում:
«Նովոստի Ազերբայջան»-ի փոխանցմամբ, փորձագետն ասել է, որ սահմանային միջադեպեր միշտ էլ լինում են, սակայն դա դեռ չի նշանակում, որ ռազմական գործողությունները կվերսկսվեն:
Վերջինս հավելեց , որ չպետք է անտեսել նաև տարածաշրջանում Ադրբեջանի էներգետիկ նախաձեռնությունները, ինչը ևս Ադրբեջանին զերծ են պահում հնարավոր պատերազմից:
Ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ ռազմական գործողությունների վերսկսումը` պայմանավորված սահմանագծում տիրող իրավիճակի հետ, անհնար է համարում:
«Որպես կանոն պատերազմ սկսելուց առաջ, հարձակման նախապատրաստվող կողմը անպայման փորձում է օգտվել հանկարծակիության գործոնից ու նման դեպքերում, պատերազմական գործողությունների վերսկսմանը նախորդում է խաղաղ շրջան:
Այս դեպքում հանկարծակիության գործոնը «չի աշխատել», իսկ հայկական կողմը բավականին երկար ժամանակ ուներ վերլուծելու ու հաշվարկելու հակառակորդի քայլերը»,-նշեց նա:
Նրա խոսքերով, Ադրբեջանին մատակարարվող մեծածավալ սպառազինության հարցը մտահոգիչ է, սակայն առկա իրողությունների պայմաններում, պատերազմի վերսկսման հավանականությունը ցածր է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում