Մեգ Ռայանն ընտրել է Վիլյամ Սարոյանի վեպը՝ ռեժիսորական դեբյուտի համար
Դերասան Մեգ Ռայանը նկարահանելու է «Իթաքա» վերնագրով ֆիլմ ՝ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի 1942 թ. գրած «Մարդկային կատակերգություն» վեպի հիման վրա։ Այս մասին գրում է «Լենտա.ռու» կայքը՝ հղում անելով The Hollywood Reporter–ին: Ֆիլմը դերասանուհու ռեժիսորական դեբյուտն է։
Մ. Ռայանը ֆիլմում կատարելու է գլխավոր դերերից մեկը։ Բացի նրանից, ֆիլմում նկարահանվելու են Սեմ Շեփարդը, Մելանի Գրիֆֆիթն ու Ջեք Քուեյդը։ Ֆիլմի պրոդյուսերներն են Թոմ Հենքսն ու «Playtone» ընկերությունում նրա գործընկեր Հերի Գոեցմանը։
Աղբյուրը գրում է, որ 1943 թ.–ին MGM կինոստուդիան Սարոյանից գնել է վեպի էկրանավորման իրավունքն ու նկարահանել է համանուն ֆիլմ` Միքի Ռունիի և Ֆրենկ Մորգանի մասնակցությամբ։ Ֆիլմն առաջադրվել է հինգ «Օսկարի» և արժանացել է մեկ «Օսկարի»` «Լավագույն սյուժե» անվանակարգում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան