ԿԽՄԿ-ին դեռևս չի հաջողվել հանդիպել հայ գերու հետ
«Մեր ներքին խողովակներով մենք աշխատանքներ իրականացնում ենք, սակայն նման դեպքերում հրապարակային դիրքորոշում չենք արտահայտում: Վերոնշյալի հետ կապված մեկնաբանություն չունենք»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպես եք վերաբերում այն փաստին, որ Ադրբեջանում համապատասխան կոնվենցիաները խախտելով` հայ գերիների ու ռազմագերիների հետ հարցազրույցներ են անցկացնում ու տարբեր լրատվամիջոցներում զետեղում, ասաց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին, հայ-ադրբեջանական սահմանը հատած Մամիկոն Խոջոյանի հետ Ադրբեջանում հարցազրույց են արել ու հրապարակել ադրբեջանական լրատվամիջոցներում:
Ընդ որում` հայտնի է, որ 77-ամյա Մ. Խոջոյանը հոգեկան շեղումներ ունի և չնայած որ վերոնշյալ հարցազրույցում վերջինս խոսում է իր խաղողագործ լինելու մասին, սակայն ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն է տարածում` նշելով, որ Խոջոյանը ներկայացել է որպես ՀՀ հատուկ ծառայությունների աշխատակից:
Զ. Ամատունին նաև հավելեց, որ այս պահին ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներին դեռևս չի հաջողվել հանդիպել Մամիկոն Խոջոյանի հետ, սակայն նրանք` վերջինիս հետ հանդիպելու մտադրության վերաբերյալ ադրբեջանական իշխանություններին համապատասխան հայտ են ներկայացրել:
Նապորդիվ`
ԿԽՄԿ-ն բանակցություններ է վարում սահմանը հատած քաղաքացու հարցով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին