Ն.Զոհրաբյան. «Նստաշրջանը սկսելու ենք գազային պայմանագրերից»
«Երկուշաբթի առավոտյան մենք 44 ստորագրությամբ շրջանառության մեջ կդնենք որոշման նախագիծ, որը վերաբերում է գազի սկանդալային պատմությանը, մասնավորապես` ինչպես գոյացավ 300 մլն դոլարի պարտքը և այլն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նա ընդգծեց, որ ԱԺ գարնանային նստաշրջանում, խորհրդարանական ընդդիմությունը շարունակելու է բարձրացնել աղմկահարույց հարցերը և սկսելու են «գազային պայմանագրերից»:
Իսկ բացի այդ. «Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քառօրյա չորս քաղաքական ուժերս անպայման կբարձրացնենք գոյություն ունեցող խնդիրները` որոշման նախագծով, թե արտահերթ նիստ հրավիրելու տեսքով»,- հավելեց պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում