Իրավունք 18:26 31/01/2014

Պատգամավոր Արծվիկ Մինասյանը վիճահարույց օրենքի վերաբերյալ նոր միջնորդություն է ներկայացրել ՍԴ

Հայաստանի Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի վերաբերյալ նոր միջնորդություն է ներկայացրել Սահմանադրական դատարան: Պատգամավորի միջնորդության մեջ նշվում է հետևյալը.

«Բարձր դատարան,

2014 թվականի հունվարի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կասեցվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածը և 86-րդ հոդվածի երրորդ մասը:

Չնայած նրան, որ պատասխանատվություն նախատեսող 76-րդ հոդվածը կասեցված է և օրենքով, գործատուների համար նախատեսված պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և վճարելու պարտավորությունը չկատարելը չի առաջացնում պատասխանատվություն, սակայն թե գործատու հանդիսացող պետական կառավարման մարմիններն ու կազմակերպությունները և թե նաև պետական եկամուտների կոմիտեի ցուցումով (պահանջով) որոշ այլ գործատուները իրականացնում են աշխատակիցների վարձատրությունից պահումներ, փոխանցումներ և առանձին դեպքերում ստիպում են աշխատակիցներին ընտրելու կենսաթոշակային ֆոնդեր և կառավարիչներ: Բազմաթիվ քաղաքացիներ և գործատուներ բողոքում են այս գործելակերպի դեմ, ակնկալում են հստակեցում՝ իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով:

Նկատի առնելով 2014 թվականին նշանակված դատաքննության անաչառ ընթացքն ապահովելու անհրաժեշտությունն ու Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման էությունը, տարակերպ մեկնաբանություններից, գործելակերպից և հնարավոր անդառնալի (չվերականգնվող) ֆինանսական կորուստների ռիսկից խուսափելու նպատակով խնդրում եմ ևս մեկ անգամ անդրադառնալ դիմումի ապահովման միջոցի կիրառմանը և մինչև դատաքննության ավարտը կասեցնել նաև <<Կուտակային կենսաթոշակների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 8.1-րդ, 14-րդ, 37-րդ և 38-րդ հոդվածների գործողությունները:

Մասնավորապես, այն անձինք, ովքեր չսպասելով Սահմանադրական դատարանի կողմից որոշման կայացմանը կկատարեն վիճարկվող օրենքի պահանջները, ինչպես նաև նրանք, որոնք կսպասեն նախատեսված դատաքննության ելքին ենթարկվում են ֆինանսական կորուստների ռիսկին կամ այդպիսի ռիսկ կառաջանա համակարգի այլ մասնակիցների և/կամ պետության համար:

Այսպես, այն գործատուները, որոնք չեն կատարի վիճարկվող օրենքով նախատեսված պարտադիր վճարի հաշվարկման և փոխանցման գործառույթները, Սահմանադրական դատարանի կողմից դիմումատուների խնդրանքը չբավարարելու մասին հնարավոր որոշման դեպքում կկրեն անդառնալի ֆինանսական կորուստներ, իսկ պարտադիր բաղադրիչի՝ վիճարկվող օրենքով նախատեսված մասնակիցները ովքեր չեն կատարի ֆոնդի և ֆոնդի կառավարիչի ընտրություն, առնվազը որոշակի ժամկետով կզրկվեն ընտրություն կատարելու հնարավորությունից և դրա հնարավոր ֆինանսական արդյունքից:

Սահմանադրական դատարանի կողմից դիմումատուների խնդրանքը բավարարելու մասին հնարավոր որոշման դեպքում՝ այն մասնակիցները, ովքեր չսպասելով այդ որոշման կայացմանը կկատարեն կենսաթոշակային ֆոնդի և ֆոնդի կառավարիչի ընտրության համար անհրաժեշտ գործողություններն ու դրանց համար կվճարեն դրամական միջոցներ, դրանք հետ ստանալու և վնասների փոխհատուցման իրավունք ձեռք կբերեն, որի վճարման պարտավորությունը կկրի պետությունը կամ այլ սուբյեկտ:

Կատարված վճարների և/կամ կրած վնասների հետ վերադարձն ու փոխատուցումը անդառնալի ֆինանսական կորուստ կլինի դրանք հետ վերադարձնողի (փոխհատուցողի) համար, իսկ հետ չվերադարձնելու (չփոխհատուցելու) դեպքում՝ պարտադիր բաղադրիչի մասնակիցը կկրի չստացված միջոցների չափով անդառնալի ֆինանսական կորուստներ:

Բացի այդ, որոշ գործատուներ մտադիր են (որոշ դեպքերում սա արձանագրված փաստ է) 2014 թվականի հունվարի մեկից իրենց աշխատակիցների աշխատավարձերը չնվազեցնելու նպատակով պարտադիր վճարը փոխհատուցելու համար բարձրացնել միայն 1974 թվականին և դրանից հետո ծնված նույն աշխատանքը (պաշտոնական պարտականությունը) կատարող անձանց աշխատավարձերը՝ մյուսներինը թողնելով աշխատավարձի նույն մակարդակը:

Սա տարիքային խտրականության դրսևորում է և համարժեք աշխատանքի դիմաց համարժեք վարաձատրության միջազգային իրավունքի և սահմանադրական սկզբունքի խախտում:
Հուսով ենք այս միջնորդությունը կարժանանա անհրաժեշտ ուշադրության և կստանա դրական լուծում:

Հարգանքով`

2014 թվականի մարտի 28-ին Սահմանադրական Դատարանում քննվող դիմումով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների պաշտոնական ներկայացուցիչ՝
ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:14
Ինչ եղանակ կլինի Հայաստանում մինչև Սուրբ Ծնունդ
ՇՄՆ ‹‹Հիդրոօդերեվութաբանության և   մոնիթորինգի  կենտրոն››  ՊՈԱԿ-ից հատնում են առաջիկան 6 օրվա...
Աղբյուր` Panorama.am
12:33
Հունվարի 1-ից երթուղի են դուրս եկել 171 նոր ավտոբուս. Ավինյան
Տիգան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ևգրել, որ հունվարի 1-ից երթուղի են դուրս եկել 171 նոր ավտոբուս։ «Սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
12:21
Հույս ունեմ, որ այս տարի մենք ականատես կլինենք մեր հայ գերիների ազատմանը. Հենրիխ Մխիթարյանի ամանորյա ուղերձը
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով  դիմել է հայ ժողովդին։...
Աղբյուր` Panorama.am
11:28
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը Եվրամիություն հունվարի 1-ից դադարեցվել է. «Գազպրոմ»
Հունվարի 1-ին Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը դադարեցվել է։ Այդ մասին «Գազպրոմ»-ը...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնաբերել է պատմության մեջ պայթուցիկների ամենամեծ պահոցը.CBS
ՀԴԲ-ն Վիրջինիայի բնակչի ձերբակալության ժամանակ հայտնաբերել է բյուրոյի պատմության մեջ «պատրաստի պայթուցիկ սարքերի» ամենամեծ պահոցը։...
Աղբյուր` Panorama.am
10:28
Քաթարում Ամանորի տոնակատարություններից հետո մետրոյի մուտքի մոտ տասնյակ մարդիկ են տուժել
Քաթարի մայրաքաղաք Լուսաիլի արվարձանում տասնյակ մարդիկ տուժել են ամանորյա հրավառության ու տոնական համերգի ավարտից հետո մետրոյի կայարանի մուտքի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի  հանդիսապետությամբ կատարվեց  Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք «Ամանորի...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
01:35
Եռաբլուր...
«Մեր նահատակներին մենք ՀԱՅՐԵՆԻՔ և ՊԱՏԻՎ ունենք վերադարձնելու». Բագրատ Սրբազանը Եռաբլուրում է։
Աղբյուր` Panorama.am
00:14
Փաշինյան. Մենք պետք է փայփայենք ու պաշտպանենք մեր արժեքները, մեր ինքնությունը ու մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք
 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձով է հանդես եկել  Ամանորի առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
23:57
Եռաբլուր. Բագրատ Սրբազանի ամանորյա մաղթանքը
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ամանորյա ուղերձով է հանդես գալիս «Եռաբլուր» զինվորական պանթեոնից. «Այսօր գտնվում ենք...
Աղբյուր` Panorama.am
23:44
«Չարչարված ենք, բայց կործանված չենք». Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձով է հանդես եկել Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով....
Աղբյուր` Panorama.am
22:17
Մեղրիում ջերմահարվել է մոտ 3 տ պահեստավորած արքայանարնջի չիր
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:57-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
21:57
Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Վահագն Խաչատուրյանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է օտարերկրյա երկրների ղեկավարներին Ամանորի կապակցությամբ։  «Բելտա»-ին այս...
Աղբյուր` Panorama.am
21:47
Թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը. Արցախի թեմի առաջնորդ
«Մեր մաղթանքն է, որ գալիք տարում մեր հայրենակիցների համար ևս բացվի արդարության արեգակը՝ գտնելու մեր կորցրածը և ամոքելու մեր տառապյալ ժողովրդի վերքերը»
Աղբյուր` Panorama.am
21:41
ԱՆ թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին` 24 ժամ ռեժիմով: Առողջապահական հարցերով կարող եք զանգահարել 8003 կարճ...
Աղբյուր` Panorama.am
21:34
Թաթոյան. Չպետք է թույլ տանք, որ ինչ-որ մարդիկ, հանուն իրենց անձնական շահերի կամ պաշտոնների, վնասեն մեր պետականությունը
«2025 թվականի շեմին` հանուն մեր հերոսների հիշատակի, նրանց սխրանքների ու ծնողների հանդեպ ունեցած մեր նվիրական պարտքի, հանուն մեր երեխաների...
Աղբյուր` Panorama.am
21:11
Բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած
Դեկտեմբերի 31-ին, ժամը 18:45-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
20:46
Եռաբլուրում անցկացվել է մոմավառություն
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում անցկացվել է ավանդական դարձած ամենամյա մոմավառություն՝ ի հիշատակ մեր հայրենիքի համար կյանքը...
Աղբյուր` Panorama.am
20:27
Արամ Առաջին. Ոչ բարեկամ երկրների հետ հարաբերություններ կարող են վտանգել Հայաստանի անկախությունն ու անվտանգությունը
«Անցնող տարին մեր կյանքը լեցուն էր տագնապներով ու վերիվայրումներով»,- իր նոր տարվա հայրապետական պատգամում ասում է Մեծի Տանն Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
20:14
ՆԳՆ. Հրավառություն իրականացնելիս սահմանված կարգից խախտում հայտնաբերելու դեպքում կիրականացնի խիստ վարչարարություն
Նախատոնական կամ տոնական օրերը հաճախ ուղեկցվում են հրավառությամբ։ ՆԳՆ-ից զգուշացնում են, որ գեղեցիկ այս միջոցառումը կազմակերպելիս, պետք է գործել...
Աղբյուր` Panorama.am
19:53
Չենք կարող չխոստովանել, որ 2024-ին մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը երկրում խաղաղության պահպանումն էր. Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով. «Սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
19:42
Նռան խորհուրդը... Եկեղեցին է, որի անդամները շատ ու բազմատեսակ են, բայց միավորված մեկ եկեղեցու մեջ
Վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն՝ Ամանորի գիշերը կատարվում Նռնօրհնեք։  Հայր Զաքարիան գրում է, որ  Քրիստոնեության մեջ...
Աղբյուր` Panorama.am
19:37
Երևանում վերելակը 3 մ բարձրությունից պոկվել և ընկել է, տուժած քաղաքացին հոսպիտալացվել է
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյան 4-րդ փողոցի տներից մեկի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնալուծվել են 8 տարվա դատական ​​գործից հետո
Ամերիկացի դերասաններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնալուծության հայցից ութ տարի անց պաշտոնապես համարվում են ամուսանալուծվա։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: ՀՀ ԱԳՆ...
Աղբյուր` Panorama.am
18:27
Մատենադարանին է ընծայաբերվել 1657 թ. Շատախ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում գրված Ավետարանը
Մատենադարանի անցնող տարին եղավ նշանակալի ձեռքբերումների, բարեփոխումների ու նոր նպատակադրումների տարի: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն իր...
Աղբյուր` Panorama.am
18:20
Նոր տարվա բողոքի երեկո Թբիլիսիում․ ցույցերի 36-րդ օրը
«Նոր տարվա բողոքի երեկո». եվրոպամետ ցույցերի 36-րդ օրը և Ամանորը Ռուսթավելիի պողոտայում` ամենամարդաշատ բողոքի ցույցով։ Քաղաքացիներն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Վեհափառ Հայրապետը պատգամել է արցախցիներին ամուր պահել իրենց ոգին և զորավոր
Դեկտեմբերի 31-ին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}