ՌԴ-ն թվարկել է այն մասնագիտությունների ցանկը, որոնցով աշխատանքը օտարերկրացիների համար քվոտա չի պահանջում
Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը հրապարկել է այն մասնագիտությունների ցանկը, որոնցով օտարերկրյա որակավորված քաղաքացիները կարող են աշխատել առանց քվոտաների: Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից:
Հայտարարության համաձայն քվոտա չպահանջող մասնագիտությունների այս տարվա ցանկը ներառում է 62 մասնագիտություն՝ հիմնականում կազմակերպությունների ղեկավարներ, ինժեներա-տեխնիկական ոլորտի մասնագետներ, ինչպես նաև արվեստի և մշակույթի բնագավառի մասնագետներ:
Մասնագիտությունների ցանկը նախորդ տարվա համեմատությամբ ավելացվել է ևս մի քանիսով՝ ընդգրկելով հեռուստահաղորդավարներ, թղթակից, ինչպես նաև հրատարակչության, թերթի և ամսագրի թղթակից կատեգորիաները:
Սույն փոփոխությունները իրականացվել են ՌԴ Կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության և Russia Today հեռուսատընկերության գրավոր խնդրանքի հիման վրա:
Ահա մասնագիտությունների ցանկը, որոնցով աշխատանքը քվոտա չի պահանջում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում