Ռուսաստանը Ղազախստանին կտրամադրի C-300 զենիթահրթիռային համալիրներ
2014թ.-ին Ռուսաստանը Ղազախստանին կտրամադրի C-300 զենիթահրթիռային համալիրներ: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյոգուն, տեղեկացնում է «Ռիա նովոստի»-ն:
«Մենք արդեն այս տարի Ղազախստանի Զինված ուժերին կտրամադրենք C-300 զենիթահրթիռային համալիրներ Ղազախստանի օդային տարածքի բավարար չափով պաշտպանության համար»,- հայտարարել է Շոյգուն, Ղազախստանի պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովի հետ բանակցությունների արդյունքում:
Թե ինչ քանակությամբ համալիրներ ու ինչ պայմաններով տեղի կունենա այդ գործընթացը, դեռևս հայտնի չէ:
Հիշեցնենք, որ դեռևս 2010թ. Ղազախստանի զինված ուժերի այն ժամանակվա նախարար Ալեքսանդր Սորոկինը հայտարարել էր, որ ՌԴ-ն անվճար Աստանային կտրամադրի C-300 զենիթահրթիռային համալիրների 10 դիվիզիոն: Սակայն ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության ֆեդերալ ծառայության փոխտնօրեն Կոնստանտին Բիրյուլինը 2012թ.-ի մայիսին հայտարարել էր, որ այդ ժամանակ C-300-ի տրամադրման մասին որոշում կայացված չի եղել:
Նշենք, որ С-300 զենիթահրթիռային համալիրները նախատեսված են հզոր արդյունաբերական և վարչական հաստատությունները, ռազմաբազաները` հակառակորդի օդային հարձակումներից պաշտպանելու համար: