Նոյեմբերյան - Ոսկեպար ճանապարհահատվածը դժվարանցանելի է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31–ին` ժամը 14:30–ի դրությամբ, առատ ձյան պատճառով Նոյեմբերյան - Ոսկեպար ճանապարհահատվածը դժվարանցանելի է: Այն անցանելի է միայն ծանրաքաշ մեքենաների համար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, Ստեփանավանի, Թումանյանի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: