ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է ֆինանսական համակարգի հաշտարարի հետ լավագույնս համագործակցող կառույց
ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն ամփոփել է նախորդ տարվա իր գործունեությունը և հանձնել վկայականներ 2013թ. լավագույն գործընկեր կազմակերպություններին:
ՎՏԲ-Հայաստան Բանկ ընկերությունից հայտնում են, որ 2013 թվականի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ համագործակցելու ոլորտում ճանաչվել է լավագույն գործընկեր:
Բանկային ոլորտում լավագույն համագործակցող աշխատակից է ճանաչվել ՎՏԲ-Հայաստան Բանկի իրավաբան Հեղինե Մելքումյանը: Ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը ՎՏԲ-Հայաստան Բանկի ներկայացուցչին հանձնել է «Լավագույն համագործակցող բանկ» և «Լավագույն համագործակցող աշխատակից բանկային ոլորտում» վկայագրերը:
«ՎՏԲ-Հայաստան Բանկի ճանաչումը որպես լավագույն համագործակցող բանկ մեր համատեղ օպերատիվ և աշխատանքի նկատմամբ տեխնիկապես գրագետ մոտեցման արդյունք է: Մենք շնորհակալ ենք ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին մեր համագործակցության բարձր գնահատականի համար: Հույս ունենք` ապագայում ունենալ առավել արդյունավետ համատեղ աշխատանք ֆինանսական մասով հաճախորդների իրավունքների ու շահերի պաշտպանության ոլորտում»,-ասել է ՎՏԲ-Հայաստան բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն ԱՊՀ երկրների շարքում առաջինը ստեղծվել է Հայաստանում և սկսել է գործել 2009 թվականի հունվարի 24–ից։ Կառույցի գործունեությունն ուղղված է Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների իրավունքների և շահերի պաշտպանությանը, նրանց պահանջների արդյունավետ և անվճար դիտարկմանը և բնակչության վստահության բարձրացմանը հանրապետության ֆինանսական համակարգի նկատմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում