Ազարովը մեկնել է Վիեննա
Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը պաշտոնից ազատվելուց անմիջապես հետո մեկնել է Ավստրիա մասնավոր ինքնաթիռով: Ավստրիական «Kronen Zeitung» թերթը գրում է, որ այժմ Ազարովը որդու մոտ է գտնվում և մտադիր է երկար մնալ Վիեննայում:
Ավելի վաղ, հիշեցնում է «Գազետա.ռու»-ն, տեղեկություններ կային այն մասին, որ Ազարովի որդին Ավստրիայում բնակվելու իրավունք ունի: Մինչդեռ նախկին վարչապետի մամլո խոսնակը այս տեղեկությունները ոչ հերքել, ոչ էլ հաստատել է` ընդգծելով, թե դա Ազարովի անձնական գործն է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում