Ազատավանի դպրոցի տնօրենը` աշակերտին ծեծելու լուրերի մասին
«Ազատավանի միջնակարգ դպրոցի անգլերենի ուսուցիչը չի ծեծել աշակերտին»: Տնօրեն Էմմա Նիկողոսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց այդ մասին մամուլով տարածված լուրերը:
«Երեխան ուշացած ներս է վազել, մուտքի մոտ ոտքն է ոլորվել, թե դռան մոտ եղած բարձր ելուստին է կպել: Ուսուցչուհին դռան մոտ է եղել, փորձել է բռնել, մատն է բռնվել: Մատը ցավել է, տարել ենք Արտաշատ` բժշկի, ասել են` որևէ լուրջ բան չկա, ջիլն է ձգվել: Հետ ենք բերել, երեխան ոչ մի օր դասից չի բացակայել»,- պատմեց տնօրենը:
Էմմա Նիկողոսյանը նշեց, որ ոստիկաններն էլ են դպրոց եկել, հարցաքննել են երեխային, նրա ծնողին, ուսուցիչներին ու աշակերտներին, թողել-գնացել են:
Մեկնաբանելով տեղ գտած այն տեղեկությունը, թե «անգլերենի ուսուցչուհին ցուցափայտով է մտնում դասարան», դպրոցի տնօրենն ասաց. «Անգլերենի ուսուցչուհին ցուցափայտ ինչո՞ւ պիտի տանի, պատմության կամ աշխարհագրության ուսուցիչ չի, որ ցուցափայտ տանի»:
Այսօրվա մամուլում գրված էր, թե` դպրոցի անգլերենի ուսուցչուհի Սոնա Երիցյանը հարվածել է դպրոցի աշակերտներից մեկին, ինչի արդյունքում աշակերտը կոտրվածք է ստացել:
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պարզաբանումը դեպքի հետ կապված համընկնում է տնօրենի` մեզ ասածի հետ. «Մեր աշխատակիցները զբաղվել են այդ գործով»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում