Ադրբեջանական բանակ. 7 զոհ, 11 վիրավոր
2014 թվականի հունվար ամսվա ընթացքում, Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության սեկտորում կորուստների թիվը 7-ի է հասել: Այս մասին` հղում կատարելով ռազմական լրագրողների հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի հրապարակած տվյալներին, հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ «Դոկտրինա» կենտրոնն իր հետազոտությունները կատարում ու տվյալներ է հրապարակում` Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների հիման վրա:
Ըստ նույն աղբյուրի, վիրավորների թիվը նույն ժամանակահատվածում 11-ի է հասնում, 3-ը` մարտական պայմաններում: Կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերինլիի խոսքով էլ, 2 զինծառայող սպանվել է մարտական պայմաններում, 5-ը` ոչ մարտական:
Պաշտոնական տվյալներով` ՀՀ և ԼՂՀ ԶՈՒ-երը 2014 թվականի հունվար ամսվա ընթացքում ունեցել են 4 զոհ, երկուսը` մարտական, երկուսը` հիվանդության պատճառով:
Նկատենք, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում իրավիճակը սահմանագծում բավականին լարված է, ինչը պայմանավորված է հունվարի 19-ի լույսի 20-ի գիշերը Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն գործողությամբ և դրան հաջորդող օրերին սահմանագծում իրականացվող ինտեսիվ կրակահերթերով. սահմանագծի տարբեր հատվածներում Ադրբեջանը զինտեխնիկա է կուտակում: ՀՀ ՊՆ-ն պնդում է, որ Ադրբեջանը թաքցնում է կորուստները:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում