Ադրբեջանի ԱԳՆ-ում ուսումնասիրում են ՀՀ-ից քաղաքական ապաստան խնդրող ադրբեջանական ընտանիքի հարցը
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, թե ուսումնասիրում է Հայաստանում քաղաքական ապաստան խնդրող ադրբեջանական ընտանիքի մասին տեղեկատվությունը: Այս մասին, «Հաքքին.ազ»ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլման Աբդուլլաևը:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ է դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջևը` իր, կնոջ և երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով:
Նախորդիվ`
ԱԱԾ. Այժմ զբաղվում են ադրբեջանցի ընտանիքի հետագա ճակատագրով
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում