Ադրբեջանի ԶՈՒ օգնության հիմնադրամի միջոցներն աճում են
2014 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի Զինված ուժերի օգնության հիմնադրամում հավաքվել է 51. 691 129 մանաթ (մոտ 60 մլն դոլար), 211 791 դոլար և 593 եվրո գումար: Ըստ «ԱՊԱ» լրատվական գործակալության այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Զինված ուժերի օգնության հիմնադրամը ստեղծվել է 2002 թվականի օգոստոսի 17ին` Ադրբեջանի նախագահի հրամանով:
Ըստ հիմնադրամի կանոնադրության, միջոցները կուտակվում են կամավոր սկզբունքով` ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կամ այնպիսի աղբյուրներից, որոնք չեն հակասում ադրբեջանական օրենսդրությանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում