Արցախի Մարտունու շրջանն ունի զարգացման մեծ ներուժ. Բ. Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է քաղաք Մարտունի և հրավիրել խորհրդակցություն՝ նվիրված 2013թ. շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքների ամփոփմանը և 2014թ. նախատեսվող ծրագրերին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանը, համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Մարտունու շրջանն ունի զարգացման մեծ ներուժ, և այն ճիշտ օգտագործելու համար անհրաժեշտ է առաջին հերթին խթանել նախաձեռնողականությունը տեղերում, ինչը հնարավորություն կտա ապահովել հետևողական առաջընթաց երկարաժամկետ հեռանկարով:
Խորհրդակցությանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում