ԱԱԽ քարտուղար. Հայաստանում կուտակված են լրջագույն սոցիալ-տնտեսական խնդիրներ
«Ակնկալում եմ, որ մեր կառավարությունը կգործի առավել արդյունավետ, առավել նպատակաուղղված»,- ասուլիսում ասաց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ըստ նրա, Հայաստանի կառավարությունը պետք է գործի առավել համարձակ, դնի հավակնոտ նպատակներ, հետամուտ լինի դրանց լուծմանը:
«Երկրում կուտակված են լրջագույն սոցիալ-տնտեսական խնդիրներ: Ուղղակի պետք է, ինչպես ժողովուրդն է ասում, պլանկան բարձրացնել, լավ աշխատել, լավ արդյունքներ ցուցաբերել, քանի որ ժողովուրդն արդյունքներ է ակնկալում: Տնտեսական վիճակը ծանր է, կառավարությունն իր պատասխանատու, հետևողական աշխատանքով պետք է հասնի դրանց լուծմանը»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է կառավարության կողմից «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությունը ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերություններին վաճառելուն, Ա. Բաղդասարյանն այն որակեց փայլուն տնտեսական գործարք, մեծ ձեռքբերում ՀՀ տնտեսության համար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում