«Գագիկ Ծառուկյանի հետ անգամ աղ ու հաց ենք կիսել»
«Ոչ ոք մեզ չի բարիշացրել: Պատերազմի մեջ չենք եղել, որ բարիշեինք: Եղել է խոսակցություն, անցել-գնացել է»,- Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսպես արձագանքեց լրագրողի այն հարցին, թե անցած տարի Ձեր և Գագիկ Ծառուկյանի միջև բանավեճ է եղել, ճիշտ է արդյո՞ք, որ Ձեզ հաշտեցրել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
«Դրանից հետո մենք հարյուր անգամ հանդիպել ենք, խոսել ենք, քննարկել ենք, նորմալ աշխատանքային ընթացքի մեջ ենք: Լինելով քաղաքական ուժերի ղեկավարներ, տևական ժամանակ է ճանաչում ենք միմյանց, եղել ենք մի կոալիցիայի մեջ: Անգամ իրար հետ աղ ու հաց ենք կիսել»,- շարունակեց Ա. Բաղդասարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում