Կոստանյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսի հետ: Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Կոստանյանը բարձր է գնահատել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ համագործակցությունը` որպես ՀՀ գլխավոր դատախազ և ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ընդգծելով փոխգործակցության կարևորությունը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև միջազգային տարբեր ատյաններում ՀՀ քաղաքացիների իրավունքների արդյունավետ պաշտպանության առումով:
Ըստ աղբյուրի, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մարդու իրավուքների պաշտպանությանն առընչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում