«Եվրամայդանն» այլևս գոյություն չունի

 Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին օրերս հայտարարել է, որ Ուկրաինայում «Եվրամայդանը» 21-րդ դարի առաջին աշխարհաքաղաքական հեղափոխությունն է, պայքար` արևմտյան արժեքների և «պուտինյան Ռուսաստանի» միջև:

 Ուկրաինայում Արևմուտքի և Ռուսաստանի շահերը բախումը, Ուկրաինայի արևմտյան և արևելյան հատվածների պատմական կողմնորոշումները բավական հիմք են հանդիսանում նման պնդում կատարելու համար:

Սակայն «Եվրամայդանը» այդ հայտարարությունից շատ առաջ դադարել է այդպիսին լինելուց. «Եվրամայդանից» մնացել է միայն «մայդանը»:

Բավական էր ցուցարարների և իրավապահների միջև նոյեմբերի 30-ի առաջին բախումը, որպեսզի բոլորը աստիճանաբար մոռանային եվրոպական արժեքների և եվրոպական ապագայի մասին:

Բավական աննկատ, բայց օբյեկտիվորեն Ուկրաինայում երկու ամիս շարունակվող բողոքի ցույցերը հետաքրքիր և հակասական էվոլյուցիա են ապրել:

Կիևի կենտրոնում բազմահազարանոց բողոքի ցույցերը ստացան «Եվրամայդան» անվանումը միայն նրա համար, որ դրա մասնակիցները իշխանություններից պահանջում էին ստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, իրենց բացարձակ աջակցությունն էին հայտնում Ուկրաինայի եվրոպական ապագային:

 Պահանջները փոխվում են

ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը կասեցնելու կառավարության որոշման հաջորդ իսկ օրը Կիևի կենտրոնում ինքնաբուխ հավաքվեցին հարյուրավոր ցուցարարներ:

Եվրաինտեգրման օգտին նրանց կոչերին շատ քչերը արձագանքեցին, սակայն երբ ակցիաներին միացան ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները՝ Կիևի կենտրոնում ցուցարաների թիվն արդեն հաշվվում էր տասնյակ հազարներով:

Բողոքի ցույցերը ցրելու ուկրաինական իշխանության անհաջող փորձից հետո հաջորդ իսկ օրը «եվրամայդանցիները» գրոհում են կառավարական շենքերը և նախագահի նստավայրը: Փողոցային դիմակայությունից հետո ընդդիմության առաջնորդները եվրոպական ինտեգրման օգտին կոչերով դուրս եկած ցուցարարներին համոզում են, որ պետք է պահանջել կառավարության և նախագահի հրաժարականը, պետք է անցկացնել արտահերթ համապետական ընտրություններ: Այդ պահանջները դառնում են հիմնական՝ աստիճանաբար ստվերելով եվրաինտեգրման պահանջը ՝ որպես քաղաքացիներին մոբիլիզացնելու գործոն: Այն, ըստ էության, դարձավ ընդամենը առիթ:

Ընդդիմությունը կորցնում է իշխանությունը

Իշխանության հեռացման կոչերով հանդես եկող ընդդիմության երեք լիդերները մի քանի շաբաթ շարունակվող հակաիշխանական ելույթներում այդպես էլ չկարողացան բազմահազարանոց ցուցարարներին պատասխանել, թե ինչպես են պատրաստվում իշխանափոխություն անել և որոնք են լինելու հաջորդ քայլերը: Ինքնին «մայդանը» միատարր չէ, այն ունի այսպես կոչված «աջ սեկտոր», որը ազգայնական գաղափարական կողմնորոշում ունեն և արմատական են տրամադրված:

Ըստ էության, միայն այդ «աջ սեկտորն» է լուրջ ֆիզիկական դիմադրություն ցույց տալիս և ազգայնական պաթոսով թեժ պահում իրավիճակը Կիևում:

Հունվարի 19-ի հերթական հանրահավաքի ժամանակ ցուցարարները պահանջեցին միասնական լիդեր և հստակ գործողություններ: Միասնական առաջնորդ ընտրելու և նրա շուրջը համախմբվելու անկարողությունը պայմանավորված է ոչ միայն ընդդիմադիր առաջնորդների անձնական ամբիցիաներով, պատասխանատվություն կրելու անվճռականությամբ՝ այլև ներկայում բանտարկված խարիզմատիկ ընդդիմադիր առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի գործոնով, ով անգամ բանտից կարողանում է լրջորեն ազդել քաղաքական գործընթացների վրա և մրցակից լինել ցանկացած հավանական նոր ընդդիմադիր առաջնորդի համար:

Ցուցարարներին ասացին , որ միակ լիդերը ժողովուրդն է: Լսելով նման պատասխան` ցուցարարների մի մասը իրեն իրավունք վերապահեց ինքնուրույն գործել և անտեսելով ընդդիմության լիդերներին` որոշեց գրոհել խորհրդարանը: Ցուցարարներն անգամ խաղաղության կոչ անող լիդերներից մեկին հեռացրեցին իրենց ճանապարհից: Բախումների արդյունքում թափվեց արյուն: Երկրում իշխանություն վերցնելու հավակնություններ ունեցող ընդդիմությունը մի քանի վայրկյանում կորցրեց իշխանությունը սեփական համակիրների հանդեպ:

Ձկնորսը ձկնորսին…

Բախումների արդյունքում առաջին զոհերից հետո ընդդիմությունն ու իշխանությունը որոշեցին երկխոսել` «ստեղծված ճգնաժամից դուրս գալու նպատակով»:

Ընդդիմությունը իշխանության առաջ դրեց 5 կետանոց պահանջներ, որոնցում ոչ մի խոսք, անգամ հեռավոր ակնարկ չկա Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու, եվրաինտեգրման մասին:

Ընդդիմության լիդերները բանակցում են նախագահի հետ` նրանից պահանջելով կատարել իր սահմանադրական լիազորությունները` դրանով իսկ լեգիտիմ համարելով նրան:

Նախագահն էլ անշնորհակալ չմնաց. արդյունքում վարչապետը հրաժարական տվեց, համաներում հայտարարեց, խորհրդարանը չեղյալ համարեց «բռնապետական օրենքները»: Սակայն Վիկտոր Յանուկովիչը հրաժարական չտվեց, արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ չնշանակվեցին:

Փաստորեն կատարվեցին ընդդիմության հիմնական պահանջների մի մասը, և եթե ընդդիմադիր լիդերներից Վիտալի Կլիչկոն հայտարարում է  , որ այդ պահանջները ոչ թե վերջնագրեր էին, այլ կոմպրոմիսի գալու առաջարկ, ապա տրամաբանական հարց է ծագում, թե ինչ է դրա դիմաց զիջելու ընդդիմությունը:

Կոմպրոմիս նշանակում է երկկողմ գործողություն: Կոմպրոմիսի ժամանակ չի կարող միայն մեկ կողմը զիջել, այն էլ բոլոր կետերով: Ընդդիմության միակ ռեալ գործոնը սառնամանիքին կանգնած, մարտի պատրաստ ցուցարարն է: Ընդդիմությունը կարող է զիջել միայն նրան, հատկապես, երբ արդեն կորցրել է նրա նկատմամբ ռեալ իշխանությունը:

Այս համատեքստում պատահական չէ, որ երկրում դեռ չի հայտարարվել արտակարգ դրություն այն դեպքում, երբ երկու ամիս շարունակ տեղի են ունենում թեժ բախումներ, արյուն է թափվել:

Դրա մասին անգամ լուրջ խոսակցություն չկա: Պատահական չէ նաև, որ բողոքի ցույցերի առաջին օրերում Եվրամիության և ԱՄՆ-ի տարբեր պաշտոնյաներ գալիս էին «Եվրամայդան» և իրենց զորակցությունը հայտնում: Այժմ Եվրամիությունը որդեգրել է պասիվ կեցվածք, իսկ նրա ներկայացուցիչները չեն գալիս «մայդան»՝ հավանաբար հասկանալով, որ գործընթացը արդեն դուրս է եկել եվրաինտեգրման համար պայքարի տրամաբանությունից և այլ ուղղությամբ է զարգանում, ուր Եվրամիությունը անելիք չունի:

«Աշխարհաքաղաքական հեղափոխություն» տեղի չի ունենա

Ուկրաինայում զարգացումները ցույց են տալիս, որ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները կարելի է անվանել ինչ ասես, բայց ոչ աշխարհաքաղաքական հեղափոխություն կամ պայքար արևմտյան արժեքների և «պուտինյան Ռուսաստանի» միջև:

Նման հեղափոխության հնարավորությունը կորսվել է երեք անգամ. մեկը`եվրաինտեգրման գլխավոր պահանջից հրաժարվելուց, երկրորդը` ընդդիմության կողմից ցուցարարների նկատմամբ սեփական իշխանությունը կորցնելուց, և երրորդը` իշխանության հետ բանակցելուց և նրան լեգիտիմացնելուց հետո:

Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի հիմնական գործող կողմերն են դարձել իշխանությունը և ազգայնական, արմատական ուժերը՝ «մայդանի աջ սեկտորը»: Իրավապահների հետ բախումների է գնացել հենց «աջ սեկտորը» և փաստացիորեն նա է թելադրում ներքաղաքական ճգնաժամի օրակարգը: Իսկ այդ օրակարգը հանգեցրել է նրան, որ Ուկրաինայում տեղի է ունենում ոչ թե աշխարհաքաղաքան հեղափոխություն, այլ ազգայնական և շատ թե քիչ ժողովրդավարական ուժերի միջև պայքար:

Տիգրան Խաչատրյան
քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}