Աբդուլլահ Գյուլ. «2015-ի նախաշեմին Թուրքիան պետք է ինքն իրեն հավաքի»
Իտալիայի նախագահի հրավերով այդ երկրում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը այցի երկրորդ օրը հանդիպում է ունեցել լրագրողների հետ: Հարցուպատասխանի ժամանակ Թուրքիայի նախագահն անդրադարձել է հայկական թեմային:
Ըստ թուրքական «Սոն դաքիքա» լրատվական կայքի` նա հստակ արտահայտել է հետևյալ միտքը. «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) այլևս ամենամեծ սպառնալիքը չէ: Հիմա` 2015-ի նախաշեմին, Թուրքիան պետք է ինքն իրեն հավաքի»:
Գյուլը ասել է, որ 2014-2015 թվականները կարևոր տարիներ են: Թուրքիան միջազգային հարթակներում դեռ բախվելու է մի շարք դժվարությունների:
«Սրանից 3-4 տարի առաջ մենք մտածում էինք, որպես շատ բարեկամներ ունեցող երկիր հեշտ կհաղթահարենք դրանք: Բայց աշխարհի ու մեր ռիթմը փոխվեց, մինչ մենք զբաղված էինք ներքին հարցերով, արտաքին դաշտի խնդիրները փոքր-ինչ շատացան: Այս պահին կարևոր է, որ շատացնենք մեր ջանքերը` բոլորին ցույց տալու Թուրքիայի հետ բարեկամության կարևորությունը»:
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ իր երկրում հայկական թեմայի վրա եղած տաբուները հաղթահարվել են ու արդեն ամեն ինչ քննարկվում է: Այդուամենայնիվ, Գյուլը հայկական հարցի առումով կարևոր է համարել լուռ դիվանագիտությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան