Բաբակեխյանը կողերս ջարդեց, հմի դուք էլ ետևիցս եք ընկել, կուզեք գլուխս ուտե՞ք. Ամբաստանյալը` դատարանին
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երկար ժամանակ հետաձգված Կարեն Եսայանի սպանության գործով նշանակված դատական նիստը դարձյալ չի կայացել. ոչ գործով մեղադրյալ Հարություն Սարգսյանի փաստաբանները և ոչ էլ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբանը նիստին ներկա չեն եղել: Ամբաստանյալ Հարություն Սարգսյանը դատարանում հայտարարությամբ է հանդես եկել, փոխանցում է Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությունը:
«Նախապես համաձայնեցնեիք նոր նիստ հրավիրեիք, շատ անգամներ համաձայնեցվել, նոր է նշանակվել նիստի օրը, օրինակ շատ անգամներ է եղել, երբ մեղադրողին հարմար չի եղել: Ես բան եմ ուզում ասել: Երեկ կալանավայրի բժիշկը արգելել էր ինձ ընդհանրապես դուրս գալ: Երկար ժամանակ է՝ ես ջերմություն ունեմ, սրտխառնոց, ունեմ նաև ճնշում: Բայց մտածված եկել եմ, որ էդ խոսակցությունները չգիտեմ՝ տուժողի իրավահաջորդի կողմից է, թե մեղադրողի կողմից է, որ ես ձև եմ թափում՝ իբր վատանում եմ, չգիտեմ ինչ, ուղղակի ապացուցելու համար, որ ես հիվանդ եմ, բայց եկել եմ: Ես հենց հիմա ջերմությունով եկել եմ, բայց չեմ հասկանում, եթե պետք է նիստ չանեք, ինձ ինչի՞ եք չարչարում, բերում 2 օր պահում էստեղ: Բաբակեխյան Կարենը կողերս ջարդեց, հմի դուք էլ, հարգելի դատարան, ետևիցս եք ընկե՞լ: Ո՞ւր են տուժողի իրավահաջորդը, իմ փաստաբանները: Ընդհանրապես երբ եք տեղեկացրել կողմերին, ասել են՝ կգանք, բայց չե՞ն եկել: Խնդրում եմ, ես վատառողջ եմ, 4-ին, 5-ին մի նշանակեք, հնարավորություն տվեք, ես բուժվեմ: 4-ին նշանակեք, հմի ընձի կտանին, երկուշաբթի նորից պտի քաշեք բերեք, սաղ էդ ճամփեքին հիվանդացա պրծա էլի: Հասկանում եմ լրիվ, էս երկրի իրավապահ մարմիններին չի հետաքրքրում մեր առողջությունը: Նորից եմ ասում՝ Բաբախը կողերս ջարդեց, հմի դուք էլ ետևիցս եք ընկել` կուզեք գլուխս ուտե՞ք»,- ասել է Հարություն Սարգսյանը:
Նկատենք, որ այսօր սպասվում էր մեղադրող դատախազի մեղադրական ճառը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում