Թուրք նախարար. Եթե Իրանը նվազեցնի գազի գինը, ապա Թուրքիան կկրկնապատի ներկրման ծավալները
Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը հայտարարել է, որ Էրդողանի՝ Թեհրան կատարած այցի ընթացքում քննարկված կարևորագույն հարցերից մեկը եղել է իրանական գազի վաճառքի հարցը:
«Եթե Իրանը նվազեցնի գազի գինը, ապա Թուրքիան կկրկնապատի ներկրման ծավալները»,-իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ասել է թուրք նախարարը:
Նշենք, որ Թուրքիան Իրանից հիմնականում ներկրում է գազ և նավթ. Վերջին տարիներին Անկարան պաշտոնական մակարդակով բազմիցս դժգոհել է, որ Իրանը Թուրքիային բավականին թանկ գնով է գազ վաճառում՝ 1000 խմ-ի դիմաց 490 դոլար, և սա այն դեպքում, երբ Թուրքիան Ռուսաստանից գազը գնում է 425, իսկ Ադրբեջանից 335 դոլարով: Եթե Իրանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները 2012թ. կազմել են 21.8 միլիարդ դոլար, ապա 2013թ. նվազում է արձանագրվել՝ հասնելով 13.5 միլիարդի:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում