Նախարարի որդու դատը՝ այսօր
Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի նկատմամբ հարուցված քրգործի դատաքննությունը: Այժմ նա կալանավորված է: Գրում է «Ժողովուրդ» թերթը:
Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբերի 15-ին Սյունիքի մարզի քննչական բաժնում Դավիթ Վարդանյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը փոխադրելը կամ առաքելը) և 215-րդ հոդվածի 2-րդ մասի (թմրամիջոցների մաքսանենգությունը) հատկանիշներով: