Միյատովիչ. Թուրքիան չպետք է սահմանափակի ազատ խոսքի արտահայտումը
ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հայտարարել է, որ Թուրքիան պետք է փոփոխություններ կատարի ինտերնետի մասին օրենքում, որը չի սահմանափակի այդ երկրում ազատ խոսքի արտահայտումը: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
Միյատովիչը շեշտել է, որ հեռահաղորդակցությունը և ինտերնետից տվյալների հավաքագրումը պետք է իրականանան առանց դատական վերահսկողության:
ԵԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ նման միջոցները կարող են զսպել հանրային կարևորություն ունեցող բազմակարծիք քննարկումներն ու բացասական անդադառնալ խոսքի ազատության տարրերի պահպանման վրա, օրինակ լրագրողական հետաքննությունն ու աղբյուրների պահպանմանը:
«Հավատում եմ, որ զեկույցում ներկայացված մտահոգություններին Թուրքիայի իշխանությունները դրական կարձագանքեն: Ես նաև հույս ունեմ, որ դրանք բաց կլինեն հասարակական քննարկումների համար»,- ասել է Միյատովիչը:
Նա նաև նշել է, որ իրենք պատրաստ են աջակցել Թուրքիային, որպեսզի ինտերնետի մասին օրենքը համապատասխանի ԵԱՀԿ պահանջներին:
Հիշեցնենք, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Զեյնեփ Քարահան Ուսլուի կողմից ներկայացված օրենքի փոփոխությունների համաձայն՝ Ընտանիքի ու սոցիալական քաղաքականության նախարարությունը, տրանսպորտի ու կապի նախարարը, ինչպես նաև Հեռահաղորդակցության տնօրինության ղեկավարը հնարավորություն կունենան արգելափակել ցանկացած կայք՝ առանց դատական օրդեր ստանալու։ Օրինագիծը նաև թույլ է տալիս ձեռք բերել օգտատերերի կողմից համացանցում կայքերից օգտվելու մասին տեղեկատվությունը և պահել այն մինչև 2 տարի:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում