Ինչ ունեն և չունեն Վարչական դատարանի նորանշանակ դատավորները
Վարչական դատարանի նորանշանակ 9 դատավորները պարտաճանաչ են գտնվել և արդեն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց ունեցվածքի հայտարարագրերը:
2013-ի դեկտեմբերի 25-ին պաշտոնն ստանձնած այս դատավորներից Հրաչ Այվազյանն, օրինակ, սեփական բնակարան չունի և իր հայտարարագրի մեջ նշել է, որ ունի համատեղ սեփականությամբ անշարժ գույք: Փոխարենը ունի սեփական ավտոմոբիլ «BMW X5» մակնիշի: Իսկ ահա պաշտոնական պարտավորությունները ստանձնելու օրվա դրությամբ հայտարարգրել է 15 մլն դրամ, 50 հազար ԱՄՆ դոլար և 2 մլն ՌԴ ռուբլի եկամուտ:
Վարչական դատարանի մյուս նորանշանակ դատավոր Արթուր Ավագյանը որպես սեփականություն հայտարարագրել է մեքենա 1991 թվականի արտադրության Ford Transit, ինչպես նաև 2 մլն դրամ դրամական միջոց:
Մյուս դատավոր Կարեն Զարիկյանը նույնպես սեփական բնակարան չի հայտարարագրել, իսկ հայտարարագրած բնակարանն էլ համատեղ և բաժնային սեփականություն է: Ունի 1999 թվականի «Օփել Աստրա» մակնիշի մեքենա: Փոխարենը շատ գումար՝ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է հետևյալ դրամական միջոցները՝ 15 մլն 500 հազար դրամ, 37 հազար ԱՄՆ դոլար և 26 հազար եվրո:
Լիանա Հակոբյանը, որը նույնպես բոլորովին վերջերս է ստանձնել Վարչական դատարանի դատավորի պաշտոնը, հայտարարագրել է համատեղ սեփականությամբ բնակարան, նույնպես համատեղ սեփականությամբ ավտոմեքենա՝ «Nissan Tida» մակնիշի: Ի տարբերություն մյուս դատավորների, Լիանա Հակոբյանի դրամական միջոցները քիչ են՝ ընդամենը 5000 ԱՄՆ դոլար:
Համատեղ սեփականությամբ բնակարան է հայտարարագրել նաև մյուս կին դատավոր Մերի Համբարձումյանը: Այս դատավորի դրամական միջոցները նույնպես շատ են՝ նա հայտարարագրել է 5 մլն դրամ:
Ալեքսանդրա Հարությունյանի հայտարարագրած անշարժ գույք բնակարանը բաժնային սեփականություն է, իսկ դրամական միջոցները՝ 5 մլն դրամ:
Համեմատաբար հարուստ է դարձյալ նորանշանակ դատավոր Միքայել Մելքումյանը՝ ունի բաժնային սեփականությամբ բնակարան, բաժնային սեփականությամբ հասարակական նշանակության շինություն և հողամաս: Հայտարարագրել է նաև 2007 թվականի ռուսական արտադրության «ՎԱԶ 21124-125-51» մակնիշի մեքենա, ՍՊ ընկերության բաժնեմասի սեփականատեր է: Իսկ հայտարարագրած եկամուտները շատ՝ 17 հազար եվրո և 20 մլն 500 հազար դրամ:
Վարչական դատարանի դատավոր Գևորգ Սոսյանը բնակարան չունի, փոխարենը ունի 1998 թվականի «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենա և 1,5 մլն դրամ եկամուտ:
Վարչական դատարանի դատավոր Արման Դիլանյանը հայտարարագրած բնակարան չունի, ունի միայն արտադրական նշանակության շինություն: Մեքենա չունի, բայց ունի դրամական լուրջ միջոցներ՝ 45 մլն դրամ, 150 հազար ԱՄՆ դոլար և 120 հազար եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները