Ռուբեն Հակոբյանն ասելիք չունի
«Օրը կգա բարին հետը: Երկուշաբթի կտեսնեք` քանի հոգով ենք մասնակցում»,-Panorama.am-ի հարցին, թե երկուշաբթի օրը մեկնարկելիք ԱԺ գարնանային նստաշրջանի աշխատանքներին «Ժառանգություն» խմբակցությունը ինչ կազմով է հանդես գալու և արդյոք Թևան Պողոսյանը մանդատը վայր դնելու իր որոշումը չի՞ փոխել, պատասխանեց խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանը:
Հակոբյանը խուսափեց հստակ որևէ պատասխան տալուց: Անգամ մեր այն դիտարկումը, որ երկուշաբթի օրը կարևոր է խորհրդարանական ընդդիմության համար, քանի որ չորս ոչ իշխանական ուժերը ստորագրահավաք են անելու և ամեն ձայնը կարող է որոշիչ լինել, Ռ. Հակոբյանը չարձագանքեց:
«Երկուշաբթի օրը դուք կտեսնեք, ավելին ասելու չունեմ»,-նշեց նա:
Նախորդիվ`
Ն.Զոհրաբյան. «Նստաշրջանը սկսելու ենք գազային պայմանագրերից»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները