Սերգեյ Շահվերդյան. Էթնոզբոսաշրջությունն Արցախում ամենամեծ ապագա ունեցող ճյուղերից է
Արցախը գրավիչ է օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Արցախի ԿԱ զբոսաշրջության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը:
Նա նշել է, որ Արցախի էթնոտուրիզմը հիմնվում է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղերում կառուցված էթնոկենտրոնների վրա:
«Էթնոզբոսաշրջությունն Արցախում ամենամեծ ապագա ունեցող ճյուղերից մեկն է»,-նրա խոսքերը փոխանցում է Karabakh-open.info-ն:
Անցյալ տարվա վերջին սկսվել է նաև Տողի մելիքական ապարանքի էթնոզբոսաշրջային գոտու աշխատանքը։
«Տողի բիզնեսկենտրոնը ցանկություն ունի բացել «Բրեկֆասթ» հյուրանոցային ցանցը, որը հնարավորություն կտա զբոսաշրջիկներին բնական պայմաններում վայելել արցախյան բարիքները»,- տեղեկացրել է զբոսաշրջության վարչության պետը:
Նա հավաստիացրել է, որ կառավարությունը ողջունում է նման նախաձեռնություններն ու հնարավորինս օժանդակում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան