Ա. Հովհաննիսյան. Լարվածությունն զգալի նվազել է
«Հայադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը նախորդ շաբաթվա այս ժամանակահատվածի համեմատ էականորեն նվազել է»: Panorama.amի հարցին, թե ինչ իրավիճակ է հայադրբեջանական սահմանին, արդյո՞ք կրկին հակառակորդի կողմից զինտեխնիկայի կուտակումներ են նկատվում,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Անդրադառնալով զինտեխնիկայի կուտակումների հարցին` Ա. Հովհաննիսյանը նշեց, որ հակառակորդի զինտեխնիկայի կուտակումները շատ մեծ չեն եղել, սակայն ներկայումս կուտակումներ չեն նկատվում:
«Մի պահ հակառակորդի կողմից, հրադադարի ռեժիմի կանոնների խախտման դեպքերը անցնում էին 300-ը, սակայն վերջին օրերին, լարվածությունը նվազել է: Վերջին օրերին հրադադարի ռեժիմի կանոնները խախտվել են 50-60 անգամ»,- հավելեց մամուլի խոսնակը:
Նախորդիվ`
Համանախագահները կոչերից անցել են մեղադրանքների
Տեսակետներ. Համանախագահներից ակնկալվում է հստակ դիրքորոշում
Ա. Կասպշիկ. Առաջնագծում տիրող իրավիճակի համար կողմերն են պատասխանատու