Բաքուն Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը ապահովողի կերպար է ստեղծում, իսկ Բաքվի բնակիչները նույնիսկ գազ չունեն
«Մինչ Ադրբեջանի իշխանությունները մտածում են ինչ-որ վերացական էներգախողովակների մասին` «TAP», «TANAP», «Nabucco» և այլն, հավաստիացնելով երկրի բնակչությանը Ադրբեջանի էներգետիկ հզորության մեջ, որն իր դերն ունի Եվրոպայի էնեգետիկ անվտանգության գործում, Ադրբեջանի քաղաքացիները զրկված են առօրյա կյանքի համար անհրաժեշտ տարրական պայմաններից»,- ասվում է ադրբեջանական «Հաքքին.ազ» լրատվական կայքում հրապարակված հոդվածում:
Հոդվածում ասվում է, որ Բաքվի մի շարք թաղամասեր զրկված են գազից: Այս տեղեկատվությունը հաստատել է նաև «Ազերիգազ» ընկերության մամուլի ծառայությունը: Բաքվի բնակարաններում գազ չլինելու հանգամանքը կրկին բացատրվում է ինչ-որ վթարով:
«Ավաղ, Բաքվի բնակիչների համար արդեն սովորական է դարձել մի փոքր անձրևի կամ ձյան պատճառով բոլոր կոմունալ ծառայություններից զրկվելը, իսկ մարզերի մասին խոսելը նույնիսկ ավելորդ է»,- տեղեկացնում է աղբյուրը:
Ըստ «Ազերիգազի» մամուլի ծառայության տնօրեն Ազար Ագաևի, մոտակա ժամանակներս Սուրախանի և Սաբունչի թաղամասերի գազամատակարարումը կվերականգնվի, սակայն Աբշերոնի և Ղարադաղի թաղամասերը գազ չեն ունենա ևս մի քանի օր:
«Դժբախտաբար Ադրբեջանի ներկան այսպիսին է: Իշխանությունները շարունակաբար խոսում են «TAP», «TANAP» և «Nabucco» էներգախողովակների մասին` հավաստիացնելով երկրի բնակչությանը Ադրբեջանի էներգետիկ հզորության մեջ, նշելով, որ այն իր դերն ունի Եվրոպայի էնեգետիկ անվտանգության գործում: Սակայն, չգիտես ինչու, նրանք չեն կարողանում Ադրբեջանի քաղաքացիներին ապահովել առօրյա կյանքի համար անհրաժեշտ տարրական պայմաններով: Իսկ ո ՞ վ կապահովի ադրբեջանցիների էներգետիկ անվտանգությունը: Այս մասին ինչ-որ մեկը մտածու ՞ մ է, թե ոչ: Ինչպե ՞ ս կարող են մարդիկ ապրել այս դաժան ցրտի պայմաններում` առանց ջրի և գազի»,- գրում է «Հաքքին.ազ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում