ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրային առաջարկները 2014-15 թթ.-ի համար
Համաձայն ՀՀ ԱԳՆ գրության՝ հայտարարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2014-2015թթ. մասնակցության ծրագրի շրջանակներում ծրագրային առաջարկությունների վերաբերյալ հայտերի ընդունում: Մասնակցության ծրագրի միջոցով ՅՈՒՆԵՍԿՕ-ն աջակցում է անդամ պետություններին իրականացնելու այն ազգային, ենթատարածաշրջանային և տարածաշրջանային ծրագրերը, որոնք համահունչ են կազմակերպության առաջնահերթություններին և գերակա խնդիրներին: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՆ-ից:
Հաջորդ երկու տարվա համար ծրագրային առաջարկներ մշակելիս անհրաժեշտ է հատկապես հաշվի առնել կազմակերպության հինգ խոշոր ծրագրերը (Major Programmes), դրանց հետ կապված ռազմավարական նպատակները (Strategic Objectives) և գործունեության հիմնական ուղղությունները (Main Lines of Action), որոնք ներկայացված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2014-2017 թթ. ծրագիրն ու բյուջեն ներառող 37C/5 փաստաթղթում: Նախապատվությունը տրվելու է Աֆրիկային աջակցող, երիտասարդության և գենդերային հավասարության խնդիրներին առնչվող, ինչպես նաև միջառարկայական բնույթի ծրագրային առաջարկներին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսն իր 37-րդ նստաշրջանի ընթացքում ընդունել է Մասնակցության ծրագրի հետագա բարելավմանն ուղղված 37C/ Resolution 72 որոշումը, որը ներառում է ծրագրի իրականացման նոր ժամկետներ և պայմաններ: Համաձայն որոշման` 2014-2015 թթ. Մասնակցության ծրագրին տրամադրվող ֆինանսական միջոցներն առաջին հերթին կուղղվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար գերակա նշանակություն ունեցող խմբերին, մասնավորապես` զարգացման ամենացածր մակարդակն ունեցող, զարգացող, հակամարտություններից և տարերային աղետներից տուժած, անցումային տնտեսություն ունեցող, միջին եկամուտով և ; զարգացող փոքր կղզի-երկրներին:
Մասնակցության ծրագրի շրջանակներում Ազգային հանձնաժողովը կարող է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել ընդհանուր առմամբ 7 ծրագրային առաջարկ, որոնք, հաստատման պարագայում, կֆինանսավորվեն հետևյալ սկզբունքով.
•ազգային նախագծեր` առավելագույնը 26 000 ԱՄՆ դոլար,
•ենթատարածաշրջանային և միջտարածաշրջանային նախագծեր` առավելագույնը 35 000 ԱՄՆ դոլար,
•տարածաշրջանային նախագծեր` առավելագույնը 46 000 ԱՄՆ դոլար:
Ծրագրային առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել Annex I հավելվածում տրված «Form for submission of a request under the 2014-2015 participation programme» ձևով: Ներկայացման ձևի 6-րդ կետում («37 C/5 activity to which this project relates») անհրաժեշտ է հստակ մատնանշել ծրագրի առնչությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 37 C/5 փաստաթղթում առկա պարբերություններին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահանջներին համապատասխանող ծրագրային առաջարկներ մշակելու և դրանց հայտերը պատշաճ ձևով կազմակերպությանը ներկայացնելու նպատակով խնդրում ենք մանրամասն ուսումնասիրել կից ներկայացվող բոլոր նյութերը:
Ծրագրային առաջարկները` թղթային և էլեկտրոնային տարբերակներով մինչև 2014թ. մայիսի 10-ը ներկայացնել ՀՀ ԿԳՆ Զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչություն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում