35 տարվա ընթացքում 1-ին անգամ եվրոպական ամենամեծ պատվիրակությունն է մեկնել Իրան
«Ֆրանսիացի գործարարներից կազմված 107 հոգանոց պատվիրակությունը մեկնել է Իրան»,-այդ մասին հաղորդում է իրանական «թաբնաք.իռ» կայքը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ այսօր առավոտյան նավթի, գազի, տրանսպորտի, էներգետիկայի, բժշկության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, բանկային ոլորտները և արդյունաբերության տարբեր ճյուղերը ներկայացնող ֆրանսիացի գործարարներից կազմված 107 հոգանոց պատվիրակությունը մեկնել է Իրան:
Իրանի Առտևտրի զարգացման կազմակերպության փոխտնօրեն Մեհդի Աբութալեբին նշել է, որ իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ է, որ եվրոպացի գործարարներից կազմված նման մեծ պատվիրակություն է այցելում Իրան: Նրա խոսքով՝ ֆրանսիացի գործարարները կուսումնասիրեն Իրանի գործարար միջավայրը և տեղացի իրենց գործընկերների հետ կքննարկեն հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:
Հիշեցնենք, որ իրանագետ Ա. Իսրայելյանը վերջերս Panorama.am կայքում թողարկված մեկնաբանության մեջ, անդրադառնալով ԻԻՀ նախագահի արտաքին տնտեսական քաղաքականությանը, մասնավորապես նշել էր. «Տնտեսական պատժամիջոցների վերացման պայմաններում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի՝ Դավոսյան տնտեսական համաժողովին մասնակցելը հիանալի կլինի Իրանը նորովի ներկայացնել օտարկերյա ներդրողներին: Եթե Նյու Յորքը Թեհրանի համար հաջող էր քաղաքական առումով, ապա Դավոսում կարող է դրվել Իրան-Արևմուտք տնտեսական մեծ համագործակցության սկիզբը:
Անցնող ամիսների ընթացքում Իրանի նոր իշխանություններին հաջողվեց քաղաքական առումով ճեղքել միջազգային մեկուսացվածությունը. Կարճ ժամանակում Իրանը կարողացավ վերակագնել տարածաշրջանում իր երբեմնի ունեցած քաղաքական դերն ու նշանակությունը. Այժմ տնտեսությունը վերականգնելու ժամանակն է»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում