Էրդողանի ցուցումով թուրք նախարարը ստիպված ստորագրել է համաձայնագրի պարսկերեն տարբերակը
Իրանական «ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ՝ Թուրքիայի ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆարուղ Լոգօղլուն «Թըդեյ զաման» պարբերականին տված հարցազրույցում, քննադատել է երկրի իշխանություններին, նշելով, որ Էրդողանը օրերս Իրան կատարած այցի ընթացքում իրանական կողմի հետ առևտրի ոլորտում համագործակցության մասին պայմանագիրը կնքելիս ստորագրել է միայն պարսկերեն տարբերակի տակ:
«Առկա տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի տնտեսության նախարարը սկզբում ձեռնպահ է մնացել ստորագրել սույն համաձայնագիրը, քանի որ այն ներկայացված է եղել միայն պարսկերեն տարբերակով, իսկ դիվանագիտական արարողակարգի համաձայն՝ թուրքերեն և անգլերեն տարբերակները ևս պետք է ներկայացվեն ստորագրման: Վարչապետ Էրդողանի ձեռքի ցուցումից հետո նախարարը ստիպված է եղել ստորագրել միայն պարսկերեն տարբերակի տակ»,-հայտարարել է թուրք ընդդիմադիր գործիչը:
Հիշեցնենք, որ ս.թ. հունվարի 29-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը ԱԳ, էներգետիկայի և բնական պաշարների, տնտեսության և մշակույթի և զբոսաշրջության զարգացման նախարարների ուղեկցությամբ մեկնել էր Իրան:
Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝
Իրանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները նվազել են 8 միլիարդ դոլարով
Թուրք նախարար. Եթե Իրանը նվազեցնի գազի գինը, ապա Թուրքիան կկրկնապատի ներկրման ծավալները
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում