Իմ կարծիքով դուք էլ եք զգում, որ ճիշտ չեք արել. ԱԺ նախագահը` Ա.Մանուկյանին
«Ես դիմում եմ մեծամասնությանը` եկեք բացահայտեբնք այս ամենը, բացենք խորհրդավորության քողը, ձեզ համար էլ հետաքրքիր կլինի»,- ԱԺ-ում դիմելով մեծամասնությանը` հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` ներկայացնելով գազի գնի ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ նախագիծը:
Ա.Մանուկյանի առաջարկին արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը.
«Եթե կան թերություններ, խախտումներ ես կողմ եմ դրանց քննարկմանն ու վերականգնմանը, բայց ինձ հիմա ուրիշ հարց է հետաքրքրում. ինչո՞ւ այդ գաղափարը չեք քննարկել երկու խորհրդարանական ուժերի հետ նախօրոք, պատճառն ի՞նչ է եղել, որ չեք քննարկել»,- հետաքրքրվեց ԱԺ նախագահը:
«Երկու պատճառ կա, մեկը այն է, որ բազմաթիվ անգամ դիմել ենք այս փաստաթղթերը ստանալու համար և ես անձամբ բազմակի դիմել եմ ՀՀԿ-ին, բայց երբեք չեմ տեսել ՀՀԿ-ի ցանկությունը բացահայտելու այն գործարքները, որ կատարվել են: Այս ամենի հետ կապված փաստաթղթերն էլ չեմ տեսել: Անցած անգամ էլ ձեզ դիմեցինք` մի քվեարկեք այն գազային պայմանագրերին, որը 40 տարի կաշկանդելու է մեր երկիրը ու կախվածության մեջ դնելու բոլորիս»,- նշեց Ա.Մանուկյանը:
Նա առաջարկեց բացահայտել այն խութերն ու գաղտնիքները, որ պարունակում են անցած տարիները:
«Իմ կարծիքով դուք էլ եք զգում, որ ճիշտ չեք արել, որ չեք դիմել: Այն ժամանակ ակնկալիք կունենայիք, որ կընդունվեր: Իսկ հիմա բերել եք մի նախագիծ, որը չեք համաձայնեցրել երկու ուժերի հետ: Ճիշտ էր ի սկզբանե աշխատելը, քննարկելը երկու խմբակցությունների հետ»,- արձագանքեց Հովիկ Աբրահամյանը:
Այդուհանդերձ Ա.Մանուկյանը ևս մեկ անգամ հորդորեց մեծամասնությանը կողմ քվեարկել հանձնաժողովի ստեղծմանը:
Նախորդիվ`
Ա.Մանուկյան. Անհրաժեշտ է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի գազի 300 մլն դոլար պարտքի գոյացումը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները