ՀՅԴ-ն «Նաիրիտ»-ի հարցը արտահերթ բերում է խորհրդարան
Ազգային ժողովի այսօրվա նիստում խորհրդարանական մեծամասնությունը որոշեց մեկ տարով հետաձգել Դաշնակցություն խմբակցության պատգամավորների առաջարկը` «Նաիրիտ» գործարանի խնդիրների հետ կապված ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:
Քվեարկությունից հետո ԱԺ Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը հստակեցրեց, որ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նպատակն այն է, որպեսզի կառավարությունը կարողանա լիարժեք տեղեկություն տալ գործարանում առաջացած խնդիրների վերաբերյալ:
Նա նաև հավելեց, որ անկախ քվեարկության արդյունքներից, փետրվարի 24-27-ի քառօրա նիստերում իրենք հրատապության կարգով հարցը մտցնելու են օրակարգ: