ՀՀ Կառավարությունը հրապարակել է Մաքսայինի ճանապարհայինը
ՀՀ կառավարությունն իր պաշտոնական էջում տեղադրել է հունվարի 23-ին Կառավարության 61–Ն որոշումը, որով ներկայացվում է Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցելու նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցը:
Հրապարակված ճանապարհային քարտեզի, ինչպես նաև Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցելու վերաբերյալ panorama.am-ը զրուցեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ:
Վերջինիս կարծիքով` հրապարակված փաստաթուղթը վկայում է այն մասին, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը մտնում է լուրջ իմաստավորված մի փուլ:
«Դա տեխիկական փաստաթուղթ է: Հրապարակված 262 միջոցառումների քանակը խոսում է այն մասին, որ մենք իսկապես տեսնում ենք` Մաքսային միության Հայաստանի անդամակցության գործընթացը մտնում է լուրջ իմաստավորված մի փուլ: Այս փաստաթղթի ձևը խոսում է այն մասին, որ եթե հայկական կողմը առաջ քաշի և ՄՄ-ի համապատասխան կառույցների հետ քննարկի և ընդհանուր հայտարարի գա որոշ տնտեսական հարցերի շուրջ, ապա Հայաստանի անդամակցության որևէ տնտեսական կամ տեխնիկական խնդիր չի լինի»,- ասաց Ս. Մինասյանը:
Հայաստանի` Մաքսային միությանը միանալու` 2013թ սեպտեմբերի 3-ի որոշումից ի վեր շրջանառվում է, այն տեսակետը, թե Մաքսային միությանը անդամակցելով Հայաստանը որոշակիորեն կորցնում է իր սուվերենությունը. Ի՞նչ կասի սրա մասին Ս.Մինասյանը:
Քաղաքագետի կարծիքով, այս մտքին և՛ կողմ և՛ դեմ արտահայտվողները առաջին հերթին առաջնորդվում են սեփական քաղաքական մոտեցումներով:
«Ես հասկանում եմ այդ խոսակցությունների կոնտեքստը: Այս մտքին և՛ կողմ, և՛ դեմ արտահայտվողները առաջին հերթին առաջնորդվում են սեփական քաղաքական մոտեցումներով և նրանց հայտարարությունը չափազանց քաղաքականացված են: Նման հայտարարությունները առաջին հերթին խոսում են դրանք հնչեցնողի քաղաքական կողմնորոշման մասին»,- ասաց Ս. Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները