«Todays Zaman». Թուրքիան կդժվարանա որևէ փոփոխություն անել իր պատմության մութ էջերի հարցում
«Todays Zaman»-ը տպագրել է հոդվածագիր Օրհան Քեմալ Չենգիզի հոդվածը` «Ինչպիսին է լինելու Թուրքիայի ռազմավարությունը 2015 թ-ին» վերնագրով:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը` որոշ կրճատումներով.
«Մի քանի դրվագներ միասին դիտարկելով, մենք կարող ենք ստանալ Թուրքիայի վարչապետ Էրդողանի կառավարության ռազմավարության հավանական պատկերը, որը կօգտագործեն 2015թ-ին` Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ:
Հոկտեմբերին ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն Շվեյցարիա կատարած այցելության ժամանակ անդադարձել է նաև Թուրքիայի համար զգայուն թեմային` Ժնևում հայերի արձան կառուցելուն: Մենք կարող ենք հասկանալ այս զգայունությունից, որ ԱԳ նախարարի պաշտոնական դիրքորոշումը 1915-ի իրադարձությունների վերաբերյալ նույնիսկ մի թիզ անգամ չի փոխվել:
Մեր քաղաքական կուսակցությունները չեն կարող միաձայն համաձայնության գալ, սակայն այժմ նրանք համաձայնության մեջ են 2015թ. որևէ միջոց նախաձեռնելու հարցում: Երբ հարցը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, նրանք արագ և հեշտ կերպով համաձայնության են գալիս:
Էրդողանը հաճախ Թուրքիան նկարագրում է որպես տարբեր ինքնությունների խճանկար: Սակայն, երբ նա նկարագրում է այս խճանկարը, երբեք չի նշում Թուրքիայի ոչ մուսուլման փոքրամասնությունների` հայերի, հույների, հրեաների և ասորիների մասին:
Եթե կառավարությունը չձեռնարկի աննախադեպ և համաձակ քայլեր հայկական հարցի վերաբերյալ` փորձելով վերականագնել իր վնասված վարկանիշը միջազգային ասպարեզում, խելամիտ չի լինի 1915թ. իրադարձությունների վերաբերյալ Թուրքիայի պաշտոնական դիրքորշման մեջ որևէ շրջադարձ ակնկալել:
Չնայած Թուրքիայում 1915թ.-ի իրադարձությունների վերաբերյալ ազատ արտահայտվելը որոշակիորեն բարելավվել է, սակայն անհավանական է պաշտոնական դիրքորոշման փոփոխությունը»: