Ադրբեջանը վավերացրել է վիզայի ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը
Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև ստորագրված վիզայի ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ համաձայնագիրը ստորագրվել էր 2013 թվականի նոյեմբերին` Վիլնյուսում կայացած ԵՄ գագաթաժողովում:
Ադրբեջանի և ԵՄ միջև վիզայի դյուրացված ռեժիմը կսկսի գործել 2014 թվականի աշնանից:
Հիշեցնենք, որ Հայաստանն այդ համաձայնագիրը ԵՄ-ի հետ ստորագրել ու վավերացրել էր ավելի վաղ:
Ներկայումս ՀՀի ու ԵՄի միջև բանակցություններ են գնում ԵՄ ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտում մասին համաձայնագրի փոփոխության ու դրա ստորագրման հնարավորության շուրջ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում